Չարաշահումների ռիսկեր՝ «Պետական գաղտնիքի մասին» օրենքում
Մարտի 9-ին, ժամը 12։00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Չարաշահումների ռիսկեր՝ «Պետական գաղտնիքի մասին» օրենքում» թեմայով։
Բանախոսներ՝
- Արթուր Սաքունց՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար
- Դավիթ Գյուրջյան՝ Իրավունքի զարգացման և պաշտպանության hիմնադրամի իրավական հարցերով փորձագետ
Մարտի 1-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՝ «Պետական գաղտնիքի մասին» օրենքի նախագիծը։ Քաղաքացիական հասարակությունը նախագծի շրջանառման տարբեր փուլերում բազմիցս անդրադարձել է դրա թերություններին և ներկայացրել առաջարկություններ, սակայն բազմաթիվ խնդիրներ մնացել են չլուծված։
Լրագրողների մուտքն ազատ է: Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։