- Աշոտ Մելիքյան՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ
- Գենյա Պետրոսյան՝ «Իրավունքի զարգացման և պաշտպանության» հիմնադրամի ղեկավար
Քննարկմանը մասնակցելու հրավեր է ուղարկվել նաև Նախագծի հեղինակ ԱԺ պատգամավոր Մերի Գալստյանին, սակայն հրավերը մերժվել է։
Հունվարի 16-ին ԱԺ պատգամավոր Մերի Գալստյանն օրենսդրական նախաձեռնության կարգով շրջանառության մեջ է դրել «Էկոլոգիական տեղեկատվության մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ՝ նաև Օրենքի նախագիծ կամ Նախագիծ)։
Մի խումբ հասարակական կազմակերպություններ տարածել են համատեղ մասնագիտական կարծիք Նախագիծի վերաբերյալ՝ ընդգծելով, որ այն պարունակում է միջազգային չափանիշների, լավագույն միջազգային փորձի, ինչպես նաև գործող օրենսդրության համեմատությամբ մի շարք հետընթաց կարգավորումներ՝ հանգեցնելով տեղեկատվության ազատության իրավունքի անհիմն և անհամաչափ սահմանափակման զգալի ռիսկերի: