«Սահմանների դեմարկացիա և դելիմիտացիա սկսելը մեր օրակարագն է և մենք դա արձանագրել ենք նաև կառավարության ծրագրում 2021-ի սեպտեմբերին», — հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Եթե Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթացը անխուսափելի է, ապա Հայաստանի իշխանությունները պետք է կշռադատված դիմակայեն առկա սպառնալիքներին»:
Գործընթացի վերաբերյալ Հայաստանի քաղաքացիական հասարակությունն ու փորձագիտական համայնքը միասնական դիրքորոշում ներկայացրեց՝ տալով ռիսկերի բազմակողմանի գնահատում: Ըստ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների՝ շատ կարևոր է այս գործընթացում Հայաստանի կարմիր գծերի որոշումը: «Գործընթացում պետք ներգրավված լինեն պատմաբաններ, քարտեզագրեր, որոնք հստակեցնեն, որոնք են կենսական նշանակության օբյեկտները, կարևորագույն տարածքները, որոնք մենք որևէ պարագայում չենք կարող զիջել, և որոնք են այն տարածքները, որ կարող ենք զիջել», — նշում է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը:
Փորձագիտական համայնքը պնդում է՝ Հայաստանի և Ադրբեջանի նատակները էապես տարբերվում են, ուստի Հայաստանը շատ զգույշ պետք է վերաբերվի սահմանագծման և սահմանանշման գործընթացին:
Այս տեսանյութը պատրաստվել է Հանրային լրագրության ակումբի «Մեդիա կենտրոն» ծրագրի շրջանակում՝ Բաց հասարակության հիմնադրամներ — Հայաստանի աջակցությամբ:
Տեսանյութում հնչած կարծիքները կարող են չհամապատասխանել ծրագիրը ֆինանսավորող կողմի տեսակետների հետ: