Բանախոսներ՝
• Ռոբերտ Ռևազյան՝ ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի իրավաբան,
• Նարե Հովհաննիսյան՝ «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ,
• Բաբկեն Ղարդյան՝ «Հանուն ազատության» իրավապաշտպան ՀԿ-ի փոխնախագահ,
• Լևոն Չարխիֆալակյան` ՀՀ գլխավոր դատախազության Պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ
• Արայիկ Բրուտյան` նույն վարչության դատախազ:
Քննարկմանը մասնակցելու հրավերներ են ուղարկվել նաև ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությանը:
Ազատազրկված անձինք բազմաթիվ բողոքներ են ներկայացնում, որ դատախազությունը կասեցնում է խրախուսանքները:
Դատախազությունը կասեցնում է նաև մեկուսացվածության առավել ցածր աստիճան ունեցող ուղղիչ հիմնարկ տեղափոխելու վերաբերյալ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության տեղաբաշխման հանձնաժողովի որոշումները և նոր միջնորդություն է ներկայացվում հարցը կրկին քննարկելու համար:
Քաղհասարակության շրջանում մտահոգության տեղիք է տվել նաև վերջերս «Կենտրոն» հեռուստաընկերության պատրաստած «Դատապարտյալները չարաշահում են իրենց տրված աշխատելու հնարավորությունը» վերտառությամբ ռեպորտաժը, ըստ որի՝ այլ գործատուների մոտ աշխատանքի անցած՝ բաց ուղղիչ հիմնարկում պատիժ կրող դատապարտյալներից ոմանք ենթարկվել են տույժի: Հնարավոր է՝ նրանց տեղափոխեն առավել խիստ մեկուսացվածության աստիճան ունեցող հիմնարկ կամ զրկեն հիմնարկի տարածքից դուրս գալու իրավունքից: Պատճառն աշխատանքային իրավահարաբերություններում բացահայտված խախտումներն են: