Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Դատավորների կարգապահական պատասխանատվություն. օրենսդրական ի՞նչ փոփոխություններ են սպասվում» թեմայով։
Բանախոսներ՝
Հայկ Սանոյան՝ ՀՀ արդարադատության նախարարության Վերահսկողության վարչության պետ
Արաքս Մելքոնյան՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ
Գենյա Պետրոսյան՝ «Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ»-ի ղեկավար
ՀՀ արդարադատության նախարարությունն իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակել է ՀՀ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, համաձայն որի նախատեսվում են փոփոխություններ և լրացումներ դատավորների կարգապահական պատասխանատվության ինստիտուտի և Բարձրագույն դատական խորհրդի կազմավորման կարգավորումներում: