- Արթուր Պետրոսյան՝ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության Անտառային քաղաքականության վարչության պետ
- Վիկտորյա Բուռնազյան՝ «Էկոլուր» տեղեկատվական կազմակերպության փոխնախագահ
Հայաստանի անտառներն ունեն թե ՛ բնապահպանական (ջրապաշտպան, հողապաշտպան), թե՛ հատուկ նշանակության (արգելոցների, արգելավայրերի, ազգային պարկերի): Բնական արտադրական անտառներ Հայաստանում չկան: Սա նշանակում է, որ արգելված են արտադրական հատումները. թույլ են տրվում միայն սանիտարական և խնամքի հատումներ: Սակայն իրականում ապօրինի հատվում է ավելի շատ անտառ, քան թույլատրված է նույնիսկ արտադրական հատումների դեպքում, այսինքն՝ հատվում է բնական վերաճից ավելի անտառ:
«Հայաստանի Հանրապետության անտառային քաղաքականության, ռազմավարության և գործողությունների ազգային ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծով անտառների կառավարման մոդելը 2023 թ.-ին որոշակի փոփոխությունների կենթարկվի:
- Որքանո՞վ արդյունավետ կլինեն փոփոխությունները, կհաջողվի՞ վերականգնել հատված, այրված, հիվանդ անտառային տարածքները:
- Ինչպե՞ս է հնարավոր փոխել անտառների հանդեպ սպառողական քաղաքականությունը: