Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Բարձր աշխատավարձ․ դատավորները կնայեն մարդկանց ձեռքի՞ն, թե՞ աչքերին» թեմայով։
- Հասմիկ Հարությունյան՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ
- Լիզա Գրիգորյան՝ Երևանի առաջին ատյանի դատարան, քաղաքացիական գործերով դատավոր
- Հայկ Մարտիրոսյան՝ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավական հարցերով փորձագետ։
Քննարկմանը մասնակցելու հրավեր էր ուղարկվել նաև ՀՀ արդարադատության նախարարություն և Բարձրագույն դատական խորհուրդ։
ՀՀ կառավարությունը մայիսի 19-ի նիստում որոշեց բարձրացնել Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների դատավորների աշխատավարձը։ Ըստ այդմ՝ Վճռաբեկ դատարանի դատավորների համար առաջարկվում է սահմանել հավելում պաշտոնային դրույքաչափի 50 %-ի չափով, իսկ Սահմանադրական դատարանի բոլոր դատավորների համար հավելավճարի չափը սահմանել ֆիքսված պաշտոնային դրույքաչափի 80 տոկոսի չափով։