Մայիսի 17-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Ատելության կոչեր, բռնություններ լրագրողների ու քաղաքացիների նկատմամբ՝ քաղաքական լարվածությանը զուգահեռ» թեմայով։
Բանախոսներ՝
Աշոտ Մելիքյան՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ
Արա Ղարագյոզյան՝ «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ-ի փաստաբան
Վերջին օրերին Հայաստանում քաղաքական լարվածությանը զուգահեռ սրվել է նաև քաղաքական հռետորաբանությունը։ Իրավապաշտպաններն ու լրագրողական կազմակերպությունները իշխանությանն ու ընդդիմությանը հորդորում են զերծ մնալ ատելության ու անհանդուրժողականության կոչերից:
Բողոքի ակցիաներով պայմանավորված արձանագրվում է նաև լրագրողների ու օպերատորների նկատմամբ ֆիզիկական բռնությունների ալիք, քաղաքացիների նկատմամաբ անհամաչափ ուժի կիրառում։