Հուլիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Արդարադատությունը փակ դռների հետևում» թեմայով։
Բանախոսներ՝
Աշոտ Մելիքյան՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ
Գևորգ Թոսունյան՝ «Սիվիլնեթ»-ի լրագրող
Քննարկմանը մասնակցելու հրավեր էր ուղարկվել նաև Բարձրագույն դատական խորհուրդ, սակայն հրավերը մերժվել էր։
Բարձրագույն դատական խորհրդում հուլիսի 3-ին լրագրողներին թույլ չեն տվել ներկա գտնվել դատավորներ Սամվել Թադևոսյանին, Աստղիկ Խառատյանին, Արտակ Բարսեղյանին, Տիգրան Պետրոսյանին և Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշման հրապարակմանը։
Թեև որոշման հրապարակումը դռնբաց էր, կարգադրիչները փակել են նիստերի դահլիճի մուտքը՝ պատճառաբանելով, թե դահլիճը բազմամարդ է։
ԲԴԽ մամուլի խոսնակը հեռախոսազանգերին չի պատասխանել։