Նոյեմբերի 3-ին Մեդիա կենտրոնի «Հենման կետ» հաղորդման ընթացքում զրուցեցինք միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի հետ:
Թեման՝ «Արցախից բռնի տեղահանվածներ. ի՞նչ իրավունքներ ունեն և ո՞ր իրավունքները կարող են իրացնել»:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի ռազմական հարձակումն Արցախի վրա պատճառ դարձավ Արցախի հայաթափմանը. 100 000-ից ավելի հայեր ստիպված եղան թողնել իրենց պատմական հայրենիքն ու բռնի տեղահանվեցին՝ Արցախում թողնելով սեփականությունը, անշարժ գույքը, մշակութային արժեքները, ընտանեկան գերեզմանները, կտրվեցին իրենց պատմական միջավայրից:
Ի՞նչ իրավունքներ ունեն բռնի տեղահանված հայերը:
Ո՞ր իրավունքները կարող են իրացնել:
Ի՞նչ իրավունքներ, հնարավորություններ ու սահմանափակումներ ունի «փախստական»-ի կարգավիճակը:
Ո՞ր դեպքում կկարողանան Արցախից Հայաստան տեղափոխել իրենց սեփականությունը կամ կկարողանա՞ն արդյոք:
Պատմական հայրենիք վերադարձի իրավական և երաշխավորված ի՞նչ հնարավորություններ կան: