Բանախոսներ՝
✅Նինա Կարապետյանց՝ «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ
✅Նարեկ Բոցինյան՝ «Առաջընթաց» երիտասարդական հասարակական կազմակերպության ղեկավար
Քննարկմանը մասնակցելու հրավեր է ուղարկվել նաև ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչություն։
Ոստիկանության բարեփոխումների 2020-2022 թվականների ռազմավարության ընդունմամբ հայտարարվեց, որ նոր իրողությունների պայմաններում անհրաժեշտ է նոր ոստիկանություն։
Մեդիա կենտրոնը ոստիկանության բարեփոխումների վերաբերյալ քննարկումներ է կազմակերպում տարբեր մարզերում։ Նպատակն է՝ պարզել, թե ռազմավարությունն ի՞նչ ազդեցություն է ունեցել ոստիկանական համակարգի վրա։ Ի՞նչ մարտահրավերներ են շարունակում մնալ ոստիկանության բարեփոխումների իրականացման ճանապարհին։