Բանախոսներ՝
Ծովինար Թադևոսյան՝ ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ
Նարե Հովհաննիսյան՝ «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ
Անի Չատինյան՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի Իրավական բաժնի համակարգող
ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող 7 դատապարտյալներ նոյեմբերի 27-ից հացադուլ էին սկսել՝ ի աջակցություն ցմահ մեկ այլ դատապարտյալի: Խոսքը 27 տարի անազատության մեջ գտնվող ցմահ դատապարտյալ Արթուր Մկրտչյանի մասին է, որի տեղափոխումը քրեակատարողական հիմնարկի միջին անվտանգային գոտու մեղմ պայմաններից ցածր անվտանգային գոտու խիստ պայմաններ՝ մերժվել է ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող Տեղաբաշխման հանձնաժողովի կողմից։
Դատապարտյալները հացադուլը դադարեցրել են, սակայն խնդիրը շարունակում է մնալ:
Ըստ ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության տվյալների՝ ներկա պահին ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում գտնվող 87 ցմահ դատապարտյալներից 2-ը պատիժը կրում են բարձր անվտանգային գոտու խիստ պայմաններում, 50-ը՝ բարձր անվտանգային գոտու մեղմ պայմաններում, 14-ը՝ միջին անվտանգային գոտու խիստ պայմաններում, 16-ը՝ միջին անվտանգային գոտու մեղմ պայմաններում, 4-ը՝ ցածր անվտանգային գոտու խիստ պայմաններում, իսկ 1-ը՝ ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում։
Իրավապաշտպանների կարծիքով՝ պետությունը, կարծես, չի ցանկանում ցմահ դատապարտյալներին պատիժը կրելուց հետո հնարավորություն կամ հույս տալ գոնե ռեժիմի փոփոխության՝ բաց ռեժիմի, որը թույլ կտա ժամը 08։00-20։00-ն անցկացնել ազատության մեջ։
✅ Քրեական օրենսգրքում 2022-ին կատարված փոփոխություններն, ի վերջո, արված են ի շա՞հ, թե՞ ի վնաս են ցմահ ազատազրկվածների:
✅Համակարգային ի՞նչ լուծումներ են անհրաժեշտ՝ բալանսավորելու դատապարտյալների պատժի և իրավունքների խնդիրները: