«Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին՝ պետական գնումների առումով, լրջագույն խնդիրներ կառաջացնի: Մեր օրենսդրությունը օրենսդրական կատարելության առումով ավելի բարձր է, քան այն երկրներինը, որոնց հետ մենք պատրաստվում ենք համագործակցել»: Գնահատելով պետական գնումների համակարգը՝ ասաց «Թրանսփարենսի ինթերնեշընլ» հասարակական կազմակերպության փորձագետ Արտակ Մանուկյանը «Մեդիա կենտրոնում» հրավիրված ասուլիսի ընթացքում:
«Երկու աշխարհամարտերի ողբերգական իրադարձություններից Եվրոպան դասեր է քաղել: Ամենամեծ ձեռքբերումը ԵՄ ձևավորումն է, միություն, որը ստեղծվել է երկրորդ աշխարհամարտից հետո, մի քանի փուլով և այժմ խաղաղության գոտի է հանդիսանում»,- Մեդիա կենտրոնում հրավիրված ասուլիսում ասաց Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան`Ռայներ Մորելը: Ասուլիսի բանախոսներից էր նաև Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Քեթրին Լիչը:
«ԱԺ-ում լրագրողների հավատարմագրման կարգն ի սկզբանե ունեցել է թերություններ, և լրագրողները պետք է ավելի շուտ բարձրաձայնեին իրենց մտահոգությունները» Մեդիա կենտրոնում հրավիրված ասուլիսին ասաց «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» ղեկավար Աշոտ Մելիքյանը, իսկ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանն էլ ընդունեց, որ կարգի որոշ կետերի շուրջ կարելի է քննարկում կազմակերպել և որոշակի փոփոխություններ կատարել:
«Մեդիա ավտոբուս» նախագծի շրջանակներում Հայաստանում է գտնվում 10 լրագրող ու բլոգեր Թուրքիայից, ովքեր իրենց 10 հայաստանցի գործընկերների հետ կատարել են համատեղ ավտոբուսային շրջագայություն Հայաստանում ու Թուրքիայում:
«Հիմնավորվել է, որ Հարություն Սարգսյանը Կարեն Եսայանի սպանության հետ կապ ունենալ չէր կարող: Գոյություն չունի որևէ այլ հիմնավոր ապացույց:» Մեդիա կենտրոնի սրահում այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց Հարություն Սարգսյանի շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը: Ասուլիսին մասնակցում էր նաև «Հայաստանի Հելսինկյան կոմիտեի» ղեկավար իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:
Հոկտեմբերի 21-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում կբացվի «Քայլող հետքեր. Տիգրան Սահակյանը, Արման Վահանյանը և Տիգրան Կիրակոսյանը Տալլինում» ցուցահանդեսը:
Երկշաբաթյա ցուցահանդեսին ներկայացվելու են նկարիչներ Տիգրան Սահակյանի, Արման Վահանյանի և Տիգրան Կիրակոսյանի աշխատանքները` օֆսեթ լիթոգրաֆիայի, ինչպես նաև մենատիպի և օֆորտի տեխնիկայով: Ներկայացվելիք աշխատանքները ստեղծվել են Էստոնիայի մայրաքաղաք Տալլին նկարիչների կատարած այցելության ժամանակ:
Հոկտեմբերի 19-ին ՀՀ 8 մարզերի 14 համայնքներում անցկացված ՏԻՄ ընտրություններին ընդհանուր առմամբ գրանցվել է ընտրողների ցածր մասնակցություն: Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ –ի համակարգող Եղիազար Դավթյանը «Մեդիա կենտրոնում» հրավիրված ասուլիսին ասաց, որ կոնկրետ Գեղարքունիքի մարզում դա պայմանավորված է արտագաղթով, բայց կա նաև անտարբերություն: Օրինակ համայնքներից մեկում ընդամենը մեկ թեկնածու էր առաջադրվել, այսինքն մարդիկ գիտեն, որ հենց այդ թեկնածուն է առանց իրենց ակտիվ մասնակցության ընտրվելու է:»
Հոկտեմբերի 16-ին «Կոնգրես» հյուրանոցի «Պիկասո» սրահում տեղի ունեցավ «Եթերային հեռուստահեռարձակման թվային համակարգին անցնելու գործընթացը Հայաստանում» թեմայով քննարկումը։
Կոռուպցիայի դեմ պայքարը միայն պետական մարմինների գործառույթ չէ, անհրաժեշտ է, որպեսզի կոռուպցիայի դեմ պայքարի պահանջարկ ստեղծվի նաև հանրության շրջանում: Կոռուպցիայի ընկալման առումով Հայաստանում դեռևս էական փոփոխություն չի արձանագրվել, թեև էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրմամբ չնչին առաջընթաց կա, սակայն դա դեռ բավարար արդյունք չէ:
«Իշխանության նկատմամբ բացասական վերաբերմունքը փոխանցվում է Հայ առաքելական եկեղեցուն», - վստահ է religions.am կայքի խմբագիր Ստեփան Դանիելյանը: Նրա խոսքով եկեղեցին սերտաճել է պետության հետ, իսկ 2007 թվականին, երբ Սահմանադրությամբ Հայ առաքելական եկեղեցուն փոխանցվեցին մեծ արտոնություններ, ընդհուպ` հանրակրթության ու գիտական ոլորտներում Առաքելական եկեղեցուն վերահսկողության իրավունք փոխանցելը:
«ՀՀ Ոստիկանության կարգապահական հանձնաժողովի գործությունեությունը կրում է ձևական բնույթ և չի ծառայում իր հիմնական առաքելությանը»-Մեդիա կենտրոնում այսօր անցկացված ասուլիսի ընթացքում հայտարարեց Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ նախագահ Արման Դանիելյանը, ով օրեր առաջ հայտարարել էր կարգապահական հանձնաժողովի կազմից դուրս գալու մտադրության մասին: Ասուլիսին մասնակցում էր նաև ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ Մերուժան Հակոբյանը:
ԵՏՄ-ին անդամակցությունը Հայաստանի համար որևէ արդյունք չի ապահովի: Մեկ տարվա գործընթացների արդյունքում Հայաստանը հայտնվել է տնտեսական և քաղաքական մեկուսացման մեջ:
Դատական համակարգը ցանկացած պետության ողնաշարն է: Որքան անկախ է դատական համակարգը, այնքան ամուր է, հատկապես ժողովրդավարական պետության ողնաշարը: Մեդիա կենտրոնում հրավիրված ասուլիսի մասնակիցներ՝Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը և «Իրավունքի պաշտպան առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը գնահատեցին, թե որքանով է Հայաստանում իրացվում Սահմանադրությամբ և եվրոպական կոնվենցիայով նածանշված արդար դատաքննության իրավունքը:
«Մայրության նպաստ» գաղափարը հնարավորություն կտա նպաստ տրամադրել նաև չաշխատող շուրջ 30 հազար մայրերին», վստահեցնում են կառավարության ներկայացուցիչները: Գաղափարին ընդդիմացող քաղաքացիներն և իրավաբանները կողմ լինելով, որ աշխատող կանայք մայրության նպաստ ստանան, միևնույն ժամանակ պնդում են, որ կառավարության առաջարկած օրենսդրական փոփոխությունը, ոչ թե սոցիալական արդարություն է հաստատում, այլ ընդհակառակը՝ խտրական մոտեցում է ցուցաբերում աշխատող և չաշխատող կանանց նկատմամբ:
Հայաստանը՝ խոսքի և լրատվամիջոցների գործունեության ազատությունների առումով, շատ ավելի բարվոք վիճակում է քան Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը: Սակայն նկատի ունենալով «որոշ տխուր նախադեպեր, երբ օրինակ, Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վոլինկինը խելք էր սովորեցնում Հայաստանի իշխանություններին, թե ինչպես պետք է վարվել հասարակական կազմակերպությունների հետ, ապա չի բացառվում, որ Հայաստանին ստիպեն սահմանափակել խոսքի ազատության շրջանակները:
Այլ միջոցառումներ Տեղադրե՛ք Ձեր միջոցառման մասին ինֆորմացիան
Շնորհակալություն
Գրանցեք միջոցառման հայտ Մկ-ում
Այլ միջոցառումներ Տեղադրե՛ք Ձեր միջոցառման մասին ինֆորմացիան
Կայքի խմբագրի կողմից հաստատվելուց հետո Ձեր գրառումը կհայտնվի այս օրացույցում` Այլ մամլո ակումբներ անվամբ
Ուղարկել
Հետ
շնորհակալություն մեր ծառայություններից օգտվելու համար Խնդրում ենք լրացնել համապատասխան դաշտերը, Ձեզ հետ կապ հաստատելու համար: Նեչկայացվող տվյալները հրապարակման ենթակա չեն: