Արդեն չորրորդ տարին է, ինչ Հայաստանում «Հայ Փոքրիկ Երգիչներ» միջազգային ասոցիացիան կազմակերպում է համերգ՝ նվիրված երգչախմբային արվեստի միջազգային օրվան:
Երգչախմբային արվեստի միջազգային օրը նշվում է 1990 թ-ից ամբողջ աշխարհում, որին մասնակցում են 150 երկրների հարյուր հազարավոր երգչախմբեր:
Մանկատան սաներին բնակարաններով ապահովելու հարցը նախկին ձախողված ծրագրից հետո էլ դեռ դանդաղ աջաջընթաց ունի, և ավելի քան 300 շրջանավարտներ սպասում են իրենց հասանելիք բնակարաններին` շատերը 1993 թվականից ապրելով կիսաքանդ հանրակացարանների անմարդկային պայմաններում:
Անցած շաբաթ` նոյեմբերի 27-ին, Երևանում հրկիզել էին յոթ քաղաքացիների մեքենաներ, որոնցից հինգը «Նախախորհրդարանի» անդամներ էին:
Նույն օրը երեկոյան անհայտ անձիք ծեծի էին ենթարկել «Նախախորհրդարանի» մեկ այլ անդամ, քաղաքացի Գևորգ Սաֆարյանին:
Դոլարի նկատմամբ դրամի արժեզրկումը 4%-ային կետով մի քանի օրվա ընթացքում բազմագործոն երևույթ է, ինչը բացասաբար է անդրադառնում Հայաստանի տնտեսական ցուցանիշների վրա: Տնատեսագետների կարծիքով, դրամի արժեզրկումը չի հանգեցնի Հայաստան մտնող մասնավոր տրանսֆերտների գնողունակության աճին, ինչի մասին ասում է Կենտրոնական բանկը, քանի որ դրամական փոխանցումների 85% գալիս են Ռուսաստանի Դաշնությունից ռուբլով: Ռուսական ռուբլին վերջին մի քանի մաիսների ընցաքում արժեզրկվել է մոտ 35%:
Հայաստանում ՄԻԱՎ և ՁԻԱՀ վարակների կանխագելման և բուժման հարցերում մանսկագետները տեսնում են մի քանի խնդիրներ՝ հասարակության տեղեկացվածության ցածր մակարդակ, բուժման ծառայութնունների անհասանելությունը բոլորի համար և հասարակության կողմից խտրական վերաբերմունք սուր իմունային անբավարարությունից տառապող մարդկանց նկատմամբ:
«Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունները բացասականորեն կազդեն և´ բարձր վարձատրվող կանանց և´ ընդհանուր բիզնես միջավայրի վրա, գտնում են շատ մասնագետներ:
«Մենք միշտ ասում ենք, որ բիզնես միջավայրը լավացնում ենք, բայց ամեն նախագծով մենք բիզնես միջավայրի վրա սկսում ենք պարտավորություններ ավելացնել», - ասաց փաստաբան, Կոնցերն Դիալոգ իրավաբանական գրասենյակի տնօրեն Սեդրակ Ասատրյանն այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած ասուլիսի ժամանակ:
Այս տարվա հուլիսի 1-ից ուժի մեջ մտած «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխությունը ծավալուն դժգոհությունների ալիք է բարձրացրել երիտասարդ դասախոսների և գիտնականների շրջանում:
2013 թվականի ձմեռային և 2014 թվականի ամառային զորակոչերի ժամանակ արձանագրված խախտումները թույլ են տալիս փորձագետներին պնդել, որ զինակոչիկները չունեն իրավական հնարավորություններ իրենց ոտնահարված իրավունքների վերականգնման համար:
Ըստ որոշ քաղաքական գործիչների՝ Եվրասիական տնտեսական միությունը երկար կյանք չի ունենալու: Այս մասին «Ա1+»-ի եթերում «Մեդիա կենտրոնի» կազմակերպած հեռուստատեսային բանավեճի ժամանակ ասացին այդ միությանը Հայաստանի անդամակցմանը դեմ հանդես եկող բանախոսները:
Ադրբեջանական լրատվամիջոցները չեն պատրաստում ադրբեջանցիներին խաղաղության, այլ ընդհակառակը: Ավելին` Ադրբեջանում բազմակարծության դրսևորում չկա: Այսպիսի կարծիք հայտնեց Մեդիամաքս գործակալության գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանն այսօր «Մեդիա կենտրոնի» նախաձեռնած «Ուղղաթիռի խոցման պատահար. հայ-ադրբեջանական լրատվամիջոցների արձագանքները» խորագրով քննարկման ժամանակ:
Քաղաքացիական ակտիվիստները ոստիկանության վարքագիծը քաղաքացիական բողոքների ընթացքում համարում են ոչ օրինաչափ եւ կանխատեսում են վարքագծի վատացում Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի միանալուց հետո:
Փորձագետների դիտարկմամբ` Հայաստանը պետք է կապ պահպանի Եվրամիության հետ, քանի որ «մի քիչ Եվրոպայի առկայությունը հնարավորություն կտա հետագայում վերականգնել հայաստանյան քաղաքականությունը»:
Այսօր «Մեդիա կենտրոնի» նախաձեռնած «Նոր զարգացումներ ու հնարավորություններ Հայաստան-ԵՄ հարաբերություններու՞մ» թեմայով քննարկման ժամանակ, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Միքայել Զոլյանը նշեց, որ Հայաստանը չի օգտագործում այն հսկայական մարդկային ռեսուրսները` բիզնեսմեններին, փորձագետներին, աշխատուժը, որ մենք ունենք Ռուսաստանում հօգուտ մեզ, այլ հակառակը` Ռուսաստանն է օգտագործում այն մեզ վրա ազդելու համար:
«Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նոր նախագիծը կապահովի քաղաքացիների տվյալների պաշտպանության ավելի բարձր աստիճան:
ՆմանկարծիքհայտնեցՀՀ ԱՆ օրենսդրության վերլուծության և կատարելագործման վարչության Իրավական ակտերի մշակման բաժնի պետ Լիանա Ղալթաղչյանն այսօր «Մեդիա կենտրոնում» կազմակերպված քննարկման ժամանակ:
Հայաստանի քաղաքացիական հասարակության մի շարք ներկայացուցիչներ եւ փորձագետներ վստահ են, որ Եվրասիական տնտեսական միության պայմանագիրը հակասում է ՀՀ Սահմանադրությանը:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան դիմել է ՀՀ Սամանադրական դատարան վիճարկելու այն դրույթը, որ նախագահի արտաքին քաղաքական գործունեությունը չի կարող դատական կարգով բողոքարկվել:
Այն անձինք, կամ կառույցները, որ օժտված են պաշտպանելու հասարակությանը, այսօր համապատասխան գործիք չունեն, որպեսզի լիարժեք կարողանան իրականացնել խտրական վերաբերմունքից պաշտպանելու գործառույթը:
Դրա հիմքում ամենամեծ բացն այսօր օրենսդրականն է: Այս մտահոգությունն այսօր հայտնեց «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկման մասնակից, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի նախագահ Հայկուհի Հարությունյանը:
Այլ միջոցառումներ Տեղադրե՛ք Ձեր միջոցառման մասին ինֆորմացիան
Շնորհակալություն
Գրանցեք միջոցառման հայտ Մկ-ում
Այլ միջոցառումներ Տեղադրե՛ք Ձեր միջոցառման մասին ինֆորմացիան
Կայքի խմբագրի կողմից հաստատվելուց հետո Ձեր գրառումը կհայտնվի այս օրացույցում` Այլ մամլո ակումբներ անվամբ
Ուղարկել
Հետ
շնորհակալություն մեր ծառայություններից օգտվելու համար Խնդրում ենք լրացնել համապատասխան դաշտերը, Ձեզ հետ կապ հաստատելու համար: Նեչկայացվող տվյալները հրապարակման ենթակա չեն: