Քաղաքացիական ակտիվիստ Տիգրան Մազմանյանին 2 ամսով կալանքի տակ պահելու դատական որոշումը փաստաբանները որակում են քաղաքական հետապնդում քաղակտիվիստի նկատմամբ:
Հայաստանում ապրիլի 13-ից սկսված քաղաքացիական անհնազանդության ակցիաների ու բողոքի գործողությունների ընթացքում բռնությունների են ենթարկվել լրագրողներ ու խոչընդոտվել է լրագրողների ու լրատվական կազմակերպությունների աշխատանքը։
Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ընթացող ամենօրյա հանրահավաքները սկսած ամսի 17-ից չունեն կոնկրետ նպատակ: Ցույցերը շոու է դառնում, կառնավալ է հիշեցնում, իսկ Սարգսյանի հրաժարականի պահանջի իրատեսականությանը նույնիսկ հանրահավաքի շատ մասնակիցներ չեն հավատում:
Շուրջ մեկ շաբաթ է, ինչ Երևանում շարունակվում են ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական անհնազանդության ակցիաները՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետացման: Ապրիլի 17-ին ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը ԱԺ 77 պատգամավորների կողմից ընտվեց ՀՀ վարչապետի պաշտոնում, այդպիսով 3-րդ անգամ ստանձնեց երկրի ղեկավարի պաշտոնը:
Շատ ավելի կարևոր է ստեղծել ազատ հասարակություն, որը կթելադրի իր կամքը, որը թույլ չի տա ժողովրդավարությունը ընկալել որպես իշխանավորի բարի կամք կամ չարի կամք:
Անցած տասը տարիների ընթացքում, իշխանություններից այդպես էլ որեւէ մեկը պատասխանատվություն չկրեց մինչ 2008 թվականի մարտի 1-ը եւ դրանից հետո խաղաղ հավաքների ժամանակ արձանագրված մարդու իրավունքների խախտումների համար:
«Հայոց արծիվներ» շախմատային թիմը ապրիլի 8-ին ԱՄՆ-ում հռչակվեց առաջին վիրտուալ շախմատային PRO Chess լիգայի եզրափակչի թիմային առաջնության չեմպիոն։ Մրցաշարն անցկացվում է 2017թ․-ից, որին մասնակցում են ներկայացուցիչներ բոլոր աշխարհամասերից։
Ապրիլի 11-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «Երեխաների պաշտպանության համակարգում ընթացող բարեփոխումները. մարտահրավերներ և ձեռքբերումներ» թեմայով:
Ապրիլի 10-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս «Պահանջ. դադարեցնել հայտնի բլոգեր Բոգդան Կալյուսկու նկատմամբ քրեական հետապնդումը» թեմայով:
Ապրիլի 4-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «2016 թ. հուլիսյան դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի դատական քննության մշտադիտարկման արդյունքներ» թեմայով:
«Հայաստանն այսօր կարիք ունի տնտեսական նոր բարեփոխումների, հակառակ դեպքում պետությունը համեստ ցուցանիշներ կունենա ՀՆԱ-ի, մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի ցուցանիշների առումով: Հայաստանի տնտեսական զարգացման մոդելը իրեն սպառել է»:
Համաշխարհային բանկ
Այլ միջոցառումներ Տեղադրե՛ք Ձեր միջոցառման մասին ինֆորմացիան
Շնորհակալություն
Գրանցեք միջոցառման հայտ Մկ-ում
Այլ միջոցառումներ Տեղադրե՛ք Ձեր միջոցառման մասին ինֆորմացիան
Կայքի խմբագրի կողմից հաստատվելուց հետո Ձեր գրառումը կհայտնվի այս օրացույցում` Այլ մամլո ակումբներ անվամբ
Ուղարկել
Հետ
շնորհակալություն մեր ծառայություններից օգտվելու համար Խնդրում ենք լրացնել համապատասխան դաշտերը, Ձեզ հետ կապ հաստատելու համար: Նեչկայացվող տվյալները հրապարակման ենթակա չեն: