Մեդիա ակումբ 

Հասարակական կազմակերպության անդա՞մ եք, լրագրո՞ղ, գրո՞ղ, թղթակի՞ց, ֆիլմերի հեղինա՞կ, լրագրությու՞ն եք դասավանդում:

Գուցե հանրային կապերի մասնագե՞տ եք, մեդիա-փորձագե՞տ ... :

Միացե՛ք մեզ, անդամակցե՛ք «Մեդիա ակումբին»:

Անդամակցության առավելությունները

  • Անվճար կազմակերպել միջոցառումներ Մեդիա կենտրոնում (ՄԿ)՝ եթե դրանք չեն հակասում կազմակերպության առաքելությանն ու սկզբունքներին:

  • Մասնակցել դիվանագետների հետ կազմակերպվող հանդիպումներին:

  • Առաջինը ստանալ ծանուցում՝ ՄԿ-ի միջոցառումների եւ միջոցառումներից հետո մեր կայքում տեղադրվող տեսագրությունների մասին:

  • Առաջինը ստանալ ՄԿ-ում տեղի ունեցող միջոցառումներից հետո տարածվող բոլոր իրազեկման նյութերը՝ հայտարարություններ, մամլո հաղորդագրություններ, ինֆոգրաֆներ:  

  • Մասնակցել ՄԿ-ում անցկացվող ֆիլմերի դիտումներին եւ քննարկումներին:

  • ՄԿ-ի Երեւանից դուրս կազմակերպվող միջոցառումներին մասնակցելու, դրանք լուսաբանելու համար օգտվել ՄԿ-ի տրանսպորտային միջոցներից:  

  • Կազմակերպել հարցազրույցներ ՄԿ-ում՝ դիվանագետների, փորձագետների եւ այլոց հետ, ՄԿ-ի աջակցությամբ:

  • Աշխատանքային ժամերին օգտվել ՄԿ-ի ռեսուրսներից. աշխատանքային սրահ, ինտերնետ, համակարգիչ:

  • Անդամավճար չի գործում:

Անդամակցել կարող են.

  • Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, թղթակիցներ, խմբագիրներ, գրողներ, հրատարակիչներ, ֆոտոլրագրողներ, օպերատորներ, ռեժիսորներ, խմբագրության ղեկավարներ, ծրագրավորողներ և այլ մասնագետներ, ովքեր աշխատում են ԶԼՄ-ներում, լրագրության ֆակուլտետի դասախոսներ, դեկաններ, մեդիա ոլորտի փորձագետներ

  • Միջազգային կամ տեղական կազմակերպություններում/պետական մարմիններում աշխատող ներկա և նախկին մամուլի քարտուղարներ, հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակիցներ

  • Հանրային կապերի և հաղորդակցության մասնագետներ, որոնք պարբերաբար առնչվում են մեդիային և աշխատում դրանց հետ

  • Գրքերի, ֆիլմերի, սցենարների հեղինակներ, խմբագիրներ, հրատարակիչներ

  • Ուսանող անդամներ են նրանք, ովքեր սովորում են լրագրության ֆակուլտետներում կամ աշխատում են մեդիայում կես դրույքաչափով կամ որպես փորձնակ:

  • Արտասահմանյան անդամներ. Հայաստանում աշխատող օտարերկյա ԶԼՄ-ների թղթակիցներ:

Մեդիա ակումբի անդամը պաշտպանում է  խոսքի ազատությունը և այն արժեքները, որոնք նկարագրված են ՄԿ նպատակներում: