Մեր մասին
Մեդիա կենտրոնը բազմակողմանի քննարկումներ ու բանավեճեր անցկացնելու, հասարակության ուշադրությունը կարեւոր զարգացումների ու խնդիրների շուրջ բեւեռելու եւ քաղաքացիական հասարակության տեսակետները լսելի դարձնելու հարթակ է:

Ամենշաբաթյա պարբերականությամբ անցկացվող քննարկում-բանավեճերը եւ ասուլիսները արձագանքում են մեր երկրում ու տարածաշրջանում ընթացող զարգացումներին, հրատապ խնդիրներին և վերհանում հասարակությանը հուզող հարցեր:

ՄԿ-ը նաեւ հնարավորություն է տալիս լրագրողներին առանձին հարցազրույցներ անցկացնել փորձագետների, քաղաքական-հասարակական գործիչների, իրավապաշտպանների, մտավորականների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների եւ դիվանագետների հետ:

ՄԿ-ում անցկացվող միջոցառումները լայնորեն լուսաբանվում են հայաստանյան ԶԼՄ-ների կողմից, ուղիղ հեռարձակվում «Մեդիա կենտրոնի» կայքում և «Մեդիա կենտրոնի»-ի Youtube-ի ալիքով:

2015թ.-ին մարտի 25-ին Գյումրիում Խոսքի ազատության օրը «Մեդիա կենտրոն»-ը տոնակատարության անցկացման կազմակերպչական խորհուրդի կողմից պարգևատրվեց հանրային բազմազան խնդիրները խորությամբ եւ ուշադրությամբ լուսաբանելու համար:

«Մեդիա կենտրոն»-ի գալիք և արդեն տեղի ունեցած միջոցառումների մասին տեղեկացեք՝ հետևելով միջոցառումների օրացույցին

Օգտվեք «Մեդիա կենտրոն»-ի ծառայություններից, դիմեք մեզ՝ «Մեդիա կենտրոն»-ում մեր աջակցությամբ միջոցառում կազմակերպելու առաջարկով:

Մասնակցեք մեր միջոցառումներին առցանց՝ մեր ուղիղ հեռարձակումների ու սոցիալական ցանցերում առկա էջերի միջոցով:

«Մեդիա կենտրոն»-ը համակարգում է «Հանրային լրագրության ակումբը»՝ Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի աջակցությամբ:

 

Print Friendly and PDF