Իշխող ուժերի տնտեսական խոստումներն ու իրականությունը. ի՞նչ են խոստացել և ի՞նչ են կատարում
05.02.2018
13:00
Հայաստանում 2017 թ-ին, իհարկե, արձանագրվել է 7.7 տոկոս տնտեսական ակտիվության, արտահանման, ներկրման ու հարկերի հավաքման ծավալների աճ, սակայն դեռեւս չլուծված է մնում իշխանության տարբեր օղակներում հատկապես բարձրաստիճան պաշտոնյաների անհատական ու համակարգային պատասխանատվության խնդիրները:

«Մեդիա կենտրոնում» փետրվարի 5-ին հրավիրված «Իշխող ուժերի տնտեսական խոստումներն ու իրականությունը. ի՞նչ են խոստացել և ի՞նչ են կատարում» թեմայով քննարկմանը հայտարարեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Նրա խոսքով, 2016-ից դեռևս բազմաթիվ վերլուծությունները հարյուրավոր գործատուների շրջանում բացահայտել են 7 հիմնական խոչընդոտներ, որոնցից չորս հիմնականներն են՝ ստվերային տնտեսությունը, կառավարման որակը, կոռուպցիան եւ անհավասար մրցակցությունը: «Կարելի է ասել, որ այս ուղղություններով էլ աշխատանքներ տարվել են»,– նշում է նա ու հավելում, որ ամենակարևոր խնդիրը դեռ լուծման լուրջ կարիք ունի: Իսկ դա ըստ Մակարյանի, վստահության ու պատասխանատվության հարցն է, որր  նախագահը մշտապես դնում է կառավարության առաջ ։ «Այդ վստահությունը ձևավորվում է պետական մարմինների պատասխանատվությունից»,- ասաց Մակարյանը ու բերեց մեկ պարզ օրինակ:

«Տեսեք, շատ հաճախ պետական չինովնիկի վատ կառավարման կամ ոչ ճիշտ որոշման արդյունքում կարող է սննկանալ մի ամբողջ ձեռնարկություն, աշխատանքից զրկվեն մարդիկ, իսկ այդ վնասի դիմաց նույն չինովնիկը որպես մաքսիմալ պատիժ ուղղակի կարող է հեռացվել աշխատաքից», - նշեց նա: Բանախոսի կարծիքով, անգամ Սահմանադրությամբ իշխանության պատասխանատվության խնդրի ձևակերպման հարցում կա որոշակի բացթողում:

Քննարկման մասնակից ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար, պատգամավոր Գագիկ Մելիքյանը, խոսելով, իշխանության նախընտրական խոստումների ու ներկայիս տնտեսական իրողություններից, սկզբից հիշատակեց տնտեսական ակտիվության ու ՀՆԱ-ի աճի ցուցանիշները՝ ներկայացնելով որոշ ոչ ճիշտ տվյալներ: «2017-ին ապահովվել է 7,7 տոկոս ՀՆԱ-ի աճ (իրականում սա տնտեսական ակտիվության աճի ցուցանիշն է – խմբ.) և 12 տոկոսից ավելի տնտեսական ակտիվության աճ (իսկ նման թիվ 2017-ի վերաբերյալ տարվա կտրվածքով ուղղակի գոյություն չունի - խմբ): Սրան հասնելը հեշտ չէր, հատկապես մեր տարածաշրջանում գտնվող երկրների համար: ՀՀ-ն այն միակ երկիրն է տարածաշրջանում, որ ապահովեց նման տնտեսական աճ», - ասաց նա:

Հակադարձմանը՝ դա տեղի է ունեցել ցածր տնտեսական բազայի վրա, քանի որ 2016 թ-ին ՀՀ-ում ՀՆԱ-ի աճը կազմել թր 0.2 տոկոս, Մելիքյանը պատասխանեց Վրաստանի ու Ադրբեջանի օրինակով: «Այնպես չէ, որ նախորդ տարիներին Ադրբեջանի կամ Վրաստանի տնտեսական աճի կամ համախառն ներքին արդյունքի աճն այնքան մեծ է եղել (Վրաստանի պարագայում աճը կազմել է 2.2 տոկոս – խմբ.), հատկապես Ադրբեջանինը՝ մինուսով: Այնպես որ, չի կարելի համեմատել. մենք ու Ադրբեջանը, մենք ու Վրաստանը համեմատվելու եզր չունենք», - ասաց նա:

ՀՅԴ Տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը արձանագրեց, որ ՀՅԴ-ի և ՀՀԿ-ի կոալիցիոն կառավարության ծրագրում ներառված դրույթներն ապահովվում են: «Նախընտրական ծրագրերում ամրագրված էր մինչև 5 տոկոս տնտեսական աճ. այդ ցուցանիշը կարողացանք ապահովել: Ամրագրված էր ապահովել ՀՆԱ նկատմամբ քառասուն տոկոսի ծավալ, այժմ ունենք 25,2 տոկոսի արտահանման չափեր: Ամրագրված էր նաև ավելացնել նվազագույն աշխատավարձը՝ 25 տոկոսով. այս ուղղությամբ քայլեր կատարվում են: Հաշվարկներ են արվում, որը թույլ կտա դա անել», - ասաց նա:

Սակայն միեւնույն ժամանակ նա մտահոգություն հայտնեց առ այն, որ Հայաստանում դեռեւս տնտեսական աճը հատվածական, կլաստերային է եւ այն ներառական էֆեկտ չի ապահովում: «Խնդիրը նրանում է, որ մենք չունեցանք ներառական աճ, որը տարբերվում է տնտեսական աճից: Այսինքն՝ չեղավ աղքատության կրճատում, արտադրողականության բարձրացում, եկամուտների բևեռացման նվազում», - եզրափակեց նա:

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am հասցեին:

 

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«ԶԼՄ-ների գործունեություն առանձնահատկությունները Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական շրջանում»
20.09.2018
13:30
Սեպտեմբերի 20-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «ԶԼՄ-ների գործունեություն առանձնահատկությունները Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական շրջանում» թեմայով։
Երևանի ավագանու ընտրություններ- 2018 «Երևանը՝ երեխաների համար»
20.09.2018
12:30
Սեպտեմբերի 20-ին Մեդիա կենտրոնում Երևանի ավագանու թեկնածուները ներկայացրեցին իրենց ծրագրերը՝ «Երևանը՝ երեխաների համար» թեմայով:
Երևանի ավագանու ընտրություններ 2018. «Որքանո՞վ է Երևանը հարմար հաշմանդամություն ունեցող անձանց համար» . ավագանու թեկնածուների ծրագրերը
19.09.2018
12:30
Սեպտեմբերի 19-ին Մեդիա կենտրոնում քննարկեցինք «Որքանո՞վ է Երևանը հարմար հաշմանդամություն ունեցող անձանց համար» թեման. ավագանու թեկնածուները կներկայացնեն իրենց կուսակցության կամ դաշինքի ծրագիրը:
«ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսման հետևանքները. սպառնալիք ազգային անվտանգությանը»
17.09.2018
12:00
Սեպտեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսման հետևանքները. սպառնալիք ազգային անվտանգությանը» թեմայով։
Հրավեր Երևանի ավագանու ընտրություններին առաջադրված քաղաքապետի բոլոր թեկնածուներին
14.09.2018
16:49
«Հանրային լրագրության ակումբ» ՀԿ-ի «Մեդիա կենտրոն» նախագծի շրջանակում մենք հրավիրում ենք Երևանի ավագանու ընտրություններին առաջադրված քաղաքապետի բոլոր թեկնածուներին ուղիղ եթերում մասնակցել բանավեճի։

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ