«Ազատ արտահայտվելու իրավունք. որո ՞նք են սահմանները»
02.02.2018
13:00
Փետրվարի 2-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Ազատ արտահայտվելու իրավունք. որո ՞նք են սահմանները» թեմայով: Վերջին շրջանում սոցիալական ցանցերում ու ԶԼՄ-ներում քննադատության թիրախ դարձավ բանաստեղծ Հուսիկ Արան` Հայաստանի մասին գրված իր բանաստեղծության համար:

Դրան զուգահեռ սոցիալական ցանցերում քննադատություններ և մեղադրանքներ հնչեցին նաև Իջևանից երիտասարդ լրագրող Նարինե Չուխուրյանի հասցեին` Իջևանի մասին ակնարկ գրելու պատճառով: Խոսքի ազատությանը  և ազատ արտահայտվելու իրավունքին այս տեսանկյունից անդրադառանլու համար Մեդիա կենտրոնում անցկացրեցինք քննարկում:

Քննարկման սկզբում  Հովհաննես Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի տնօրեն, բեմադրիչ Ռուբեն Բաբայանը ասաց, որ Ժամանակ առ ժամանակ պարզապես պետք է բարձրաձայնել շատ պարզ ճշմարտություններ, որոնք արդեն մոտ մեկ դարից ավել, գործում են, բայց մեր պարագայում դրանք պետք է ժամանակ առ ժամանակ հիշեցնել:

Խոսելով  արվեստագետների խոսքի ազատության ու դրանց սահմաններին, Բաբայանը նշում է․ «Ուզած գրաքննությունը տոտալիտար համակարգի երևույթ է: Յուրաքանչյուր ոք, եթե նա պաշտոնյա չէ, առավել ևս՝ արվեստագետ, այդ թվում նաև բանաստեղծ արտահայտում է իր սեփական կարծիքը, զգացմունքները իր տաղանդի չափի սահմաններում: Յուրաքանչյուրս մեր մեջ ունենք սահմանափակումներ, որոնք հաստատում ենք՝ ելնելով սեփական բարոյական և գեղագիտական նորմաներից»:
Բանախոսի խոսքով՝ պոեզիայի առաջին հատկությունը անկեղծությունն է: Անդրադառնալով Հուսիկ Արայի Հայաստանի մասին գրած բանաստեղծությանը՝ Բաբայանն ասաց.

«Չեմ կարող ասել, որ պոեզիայի տեսակետից հրճված եմ: Իմ անձնական մոտեցումը կյանքի և արվեստի հանդեպ միշտ ինչ-որ լույսի, ելքի տեղ գտնելն է: Ես  «Чернуха»-ի այդքան կողմնակիցը չեմ: Պոեզիայի տեսանկյունից այդքան կողմնակից չեմ, որ  ճակատային ամեն ինչ ասվի, չեմ կարծում, որ պոեզիայի խնդիրը դա է, ամեն դեպքում՝ գոյություն ունի պոետիկ լեզու»:
Այնուհետև օրինակ բերելով ռուս բանաստեղծ Միխայիլ Լերմոնտովի Ռուսաստանի մասին գրած բացասական երանգով բանաստեղծությունը ՝ «Прощай, немытая Россия», Ռ. Բաբայանը նշեց, որ այն համարվում է հայրենասիրական պոեզիա:

«Չի կարելի արվեստագետին, պոետին դատել հասարակության կողմից ընդունված օրենքներով, այդ ժամանակ մենք կաճեցնենք մի խումբ պոետ կամ արվեստագետ կոչեցյալներ, որոնք ամբողջ օրը կգոռան «կեցցե՜ մեր լուսավոր ներկան, մեր հրաշք հայրենիքը», բայց իրականում, հոգու մեջ կունենան շատ տխուր պատկեր»,- ասում է Բաբայանը:

Քննարկման մյուս բանախոսը՝ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը, բարձրացված խնդրին անդրադառնալով, ասում է․

«Ինձ թվում է ՝ մենք բոլորս սովետական միության կոնցլագերից ենք. Այդ մտածողությունը՝ ճամբարային շարք կանգնելու դեռ շարունակվում է, դժբախտաբար, պահպանվել ու, ցավոք, վերջերս նկատել եմ, որ դա փոխանցվում է նաև նոր սերունդներին»:

Լրագրող Նարինե Չուխուրյանի հոդվածի մասին խոսելով Լ. Բարսեղյանը նշում է. «Երբ որևէ տեղ այդ  պայմանական, հարաբերական կամ ճահճային անդորրը ինչ-որ մեկը համարձակվում է ակամա կամ նպատակային կերպով խաթարել, մեկ էլ խառնվում են իրար: Այս մի դեպքում «սրբազան»  մի  սկզբունք է խախտվել հերթական անգամ. ինչպե՞ս կարող է իջևանցի ջահել աղջիկը համարձակվել իր քաղաքի մասին գրել, որ ջարդված արձաններ կան»:

Խոսելով մեր իրականության մեջ տեղ գտած այլ արգելքների՝ մասնավորապես  «Խավարում» ցուցահանդեսի և Միխեիլ Սաակաշվիլիի «Ուժերի զարթոնք» գրքի շնորհանդեսի արգելման մասին ՝ Ռուբեն Բաբայանը նշեց, որ բոլոր արգելքները թուլության նշան են․

«Ընդ որում ոչ միայն անձի այլ նաև՝ երկրի, համակարգի, որովհետև, երբ որ դու փակում ես ինչ-որ մեկի բերանը՝ դու թույլ ես, վախենում ես խոսքից ազատ»:
Լևոն Բասեղյանն էլ հավելելով Բաբայանի մտքին ասաց, որ նման երկրներում պաշտոնյայի  մտածելը լուրջ ռիսկ է․ «Դրա համար շատերը հավես չունեն մտածելու. ավելի լավ է փակ պահեն դռները և նման առաջարկները արմատից մերժեն: Անեն իրենց բուն, նվազագույն պարատականությունները: Թանգարանի տնօրեն է, ուրեմն մարդ կգա Թումանյանի թանգարան նայելու, կազմակերպի, որ այդ դիտումը լինի: Ինչու՞ ես նախաձեռնում «Խավարում» ցուցահանդես, կամ Չարենցի թանգարանը ի՞նչ կապ ունի Սաակաշվիլու գրքի շնորհանդեսի հետ, հասկանալի է, որ այս անգամ թանգարանի տնօրենը չի սխալվելու, կամ եթե որևէ բան նախաձեռնի արդեն՝ որպես մասնավոր անձ և ոչ թե որպես թանգարանի տնօրեն, թանգարանի տարածքից դուրս»:

Լևոն Բարսեղյանը նաև նկատում է. «Երբ տեղի են ունենում նման խափանումներ, հասկանում ես, որ խորհրդային միությունից մենք շատ չենք հեռացել: Սա տանում է արդեն դիկտատուրա մոտավորապես: Շատ ափսոս է, որ այս անցած 22-30 տարիների ընթացքում շոշափելի առաջընթաց ունենալու փոխարեն ունեցանք նահանջ»:

Այնուհետև բանախոսը օրինակ բերեց այն փաստը, որ Հայաստանի պատմության ազգային թանգարանում թանգարանային առարկաների ցանկը թանգարանը գաղտնագրել է ու Մշակույթի նախարարությունը պաշտպանում է այդ դիրքորոշումը: «Այսքանից հետո ցուցահանդես էլ կարգելեն, շնորհանդես էլ »,- ասում է Բարսեղյանը:

Ռուբեն Բաբայանը, բերելով Նորվեգիայի օրնակը, նշեց, որ այնտեղ ազատությունից զրկելը ամենամեծ պատիժն է «Մարդու, որպես անհատի համար ամենամեծ առավելությունը իր ազատությունն է, եթե դու այդ ազատությունը սահմանափակում ես, դու նրան ամենամեծ պատժին ես ենթարկում»։

Դերենիկ Մալխասյան, Մեդիա կենտրոն ծրագրի խմբագիր/համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք derenikmalkhasian@gmail.com էլփոստին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Խտրականության և արտելության խոսքի տարածումը, մշակութաբանական ընկալումներն ու հանրային կարծրատիպերը»
16.11.2018
12:00
Նոյեմբերի 16-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ Հանդուրժողականության համաշխարհային օրվան նվիրված քննարկում «Խտրականության և արտելության խոսքի տարածումը, մշակութաբանական ընկալումներն ու հանրային կարծրատիպերը» թեմայով։
Ընտանեկան բռնության նոր դեպք. օրենքի կիրառման և կանխարգելման բացերը Հայաստանում
14.11.2018
14:00
Նոյեմբերի 14-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս «Ընտանեկան բռնության նոր դեպք. օրենքի կիրառման և կանխարգելման բացերը Հայաստանում»:
«Խաղողագործության ոլորտի խնդիրներն ու մարտահրավերները. գյուղատնտեսական տարվա ամփոփում»
14.11.2018
12:00
Նոյեմբերի 14-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս «Խաղողագործության ոլորտի խնդիրներն ու մարտահրավերները. գյուղատնտեսական տարվա ամփոփում» թեմայով։

«Բանտերում կրթության բարելավմանն ուղղված քայլերն ու առաջնահերթ խնդիրները»
13.11.2018
11:00
Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում դեռևս անլուծելի են մնում դատապատյալների կրթության իրավունքի իրացման հետ կապված մի շարք խնդիրներ:
ԱԺ արտահերթ ընտրությունների լուսաբանման վերաբերյալ մշտադիտարկման նախնական փուլի արդյունքները
09.11.2018
12:00
Նոյեմբերի 9-ին «Մեդիա կենտրոնում» Երևանի մամուլի ակումբը ներկայացրեց ԱԺ արտահերթ ընտրությունների լուսաբանման վերաբերյալ մշտադիտարկման նախնական փուլի արդյունքները։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ