Ծառայություններ
Բանավեճեր

Կարծիքների բախում, բանավեճի մշակույթի զարգացում. «Մեդիա կենտրոնն» այս նախաձեռնությամբ ամեն ամիս պատրաստում է հաղորդում, որն ուղիղ թողարկվում է Ա1+-ի ինտերնետային եթերում:

Այն Հայաստանում միակ առցանց ուղիղ հեռարձակվող բանավեճն է և մոնտաժման չի ենթարկվում:

Ընտրելով հրատապ թեման` մենք տաղավարում հյուրընկալում ենք փորձագետների, քաղաքական-հասարակական գործիչների, իրավապաշտպանների, մտավորականների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների:

Բանավեճի սկզբում բանախոսներից յուրաքանչյուրին տրվում է մեկ հարց և հավասար խոսելաժամանակ, որից հետո բանախոսները միմյանց հարցեր ուղղելու հնարավորություն են ունենում: Նրանց կարծիքների բախումը հնարավորություն է տալիս արհեստավարժ լրագրողին ներկայացնել թեման, խնդիրը բոլոր տեսանկյուններից:

2013-ից սկսած ՄԿ-ն կազմակերպել է ավելի քան 37 բանավեճ:

Մեր նախաձեռնած բանավեճերի տեսաձայնագրությունները կարող եք գտնել այստեղ: