Տեղեկատվական դաշտը՝ հակառակորդի թիրախում․ ո՞րն է վտանգը
29.12.2020
14:30
21-րդ դարում պատերազմները մղվում են ոչ միայն ռազմադաշտում, այլև՝ տեղեկատվական դաշտում։ 2020թ․-ին Կորոնավիրուսային համավարակի և Արցախյան 2-րդ պատերազմի ընթացքում հակառակորդի կողմից իրականացվել են ամեն տեսակ և շատ ինտենսիվ գրոհներ։

Ընդ որում հակառակորդը ապավինել է ոչ միայն սեփական, այլև կիբերվարձկանների ուժերին։ Մեդիա կենտրոնը դեկտեմբերի 29-ին անցկացրել է քննարկում՝ «Տեղեկատվական դաշտը՝ հակառակորդի թիրախում․ ո՞րն է վտանգը» թեմայով։

Քննարկման բանախոսներն էին՝
Ալեքսեյ Չալաբյանը՝ Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամ, CyHub Armenia ՏՏ անվտանգության մասնագետ,

Արմեն Գնունին՝ IT Security ընկերության տնօրեն

2020թ․-ին Կորոնավիրուսային համավարակն ու պատերազմը մարտահրավերներ ու ռիսկեր են ստեղծել ոչ միայն առողջապահական և ռազմական ոլորտներում, այլև՝ տեղեկատվական դաշտում։ «Ինչպես մինչպատերազմյան, այնպես էլ հետպատերազմական շրջանում, հակառակորդն օգտագործել է իր ողջ գործիքակազմը և՛ հոգեբանական ներազդման, և՛ տեղեկություն կորզելու, և՛ տարատեսակ վնասներ հասցնելու նպատակով»,- ասում է IT Security ընկերության տնօրեն Արմեն Գնունին։ Նրա խոսքով, հակառակորդին ամենից շատ հետաքրքրում են ՀՀ պետական կառույցներում եղած փաստաթղթերը։ Քննարկման բանախոսներն աղետալի են համարում այն հանգամանքը, որ հակառակորդը կարողացել է կոտրել և հասանելիության ստանալ պետական կառույցներում փաստաթղթաշրջանառության կազմակերպման համար օգտագործվող էլեկտրոնային կառավարման «Mulberry» համակարգին։ «Պարտադիր չէ, որ խիստ գաղտնի փաստաթղթի հասանելիություն ստանան, անգամ եթե դա որևէ դեսպանի՝ Պն նախարարին ուղղված նամակ է, այն կարդալով հակառակորդը կարող է նվազագույնը պատկերացում կազմել մեր և այդ երկրի միջև եղած հարաբերությունների մասին»,- ասում է Արմեն Գնունին։ ՏՏ անվտանգության փորձագետ Ալեքսեյ Չալաբյանն էլ նշում է՝ մարդկային գործոնը ևս մեծ նշանակություն ունի կիբերանվտանգության հարցում։

«Կիբերանվտանգությունը ռեալ վտանգ է՝ ռեալ վնասներով։ Հավանաբար շատերը կհասկանան, որ խնդրի լուծումը վարքի լուրջ փոփոխությունն է, երբ նրանց բանկային հաշիվներից սկսեն գումար գողանալ»։ Այս ընթացքում ամենացավոտ թեմաներից մեկն, ըստ Արմեն Գնունու, հակառակորդի՝ ՀՀ տարածքում տեղադրված տեսախցիկներին հասանելիություն ստանալն է։ «Բանը հասել էր նրան, որ արդեն ֆեյսբուքյան սովորական օգտատերերը չլինելով

ոլորտի մասնագետներ, դիտարկումներ էին կատարում, գտնում ադրբեջանցի հաքերների էջերն ու մեզ ուղարկում՝ խնդրելով ուշադրություն դարձնել նաև նրանց»։ Մասնագետների խոսքով, խնդիրը բազմաշերտ է․ պատվիրատուն չգիտի՝ ինչ է ուզում, մասնագետն իր հերթին չունի անվտանգության հիգիենա։

«Պատվիատուն կրթված չէ, չգիտի՝ ինչ է ուզում։ Այն մարդն էլ, որին դիմում են տեսախցիկների տեղադրման համար, հաճախ չի ունենում մասնագետի համար պարտադիր գիտելիքներն ու հմտությունները, պատվիրատուին չի բացատրում հնարավոր ռիսկերը»,- նշում է Գնունին։ Թիրախավորված են ինչպես անհատները, այնպես էլ՝ խոշոր ընկերությունները։ «Ռեալ վտանգի հայտնաբերման դեպքում պետք է դիմել գրագետ մասնագետի, ոչ թե փորձել լուծել խնդիրը ինքնուրույն կամ հարևանի տղայի օգնությամբ»,- ասում է Ալեքսեյ Չալաբյանը։ Ընդհանուր առմամբ, ռիսկեր կարող են ի հայտ գալ նույնիսկ այնտեղ, որտեղ ամենաքիչն եք սպասում։ Չալաբյանի կարծիքով, համակարգային լուծում ունենալու համար կիբերանվտանգության, առցանց տիրույթում եղած վտանգների մասին պետք է սկսել իրազեկել վաղ տարիքից։ «Պետք է բացատրել, որ տունը, մեքենան, բանալիները, ծնողների բանկային քարտերը լուսանկարելն ու սոցցանցերում տեղադրելն այնքան էլ անվտանգ չէ»։

Ըստ Արմեն Գնունու, կարիք կա ընդունել տեսանկարահանող սարքերի և տեսախցիկների մասին մի օրենք, որտեղ կլինեն գոնե մինիմալ պահանջներ՝ ներկայացված տեսախցիկների ներկրմամբ, տեղադրմամբ զբաղվող անհատներին ու կազմակերպություններին։ Անդրադառնալով էլ-փոստերի հասցեների, անձնական օգտահաշիվների կոտրմանը, մասնագետները նշեցին, որ գոնե պետք է ունենալ նախ հուսալի գաղտնաբառ, ինչպես նաև՝ միացնել երկփուլանի վավերացում։ «Լավ գաղտնաբառը վաղուց տառերի ու բառերի խառը կույտը չէ։ Հաքերները մեծամասամբ աշխատում են անգլերենով, երբեմն՝ իսպաներենով, մենք հայերենով կարող ենք շատ հուսալի գաղտնաբառեր ընտրել, որոնք դժվար թե ինչ-որ մեկի մտքով անցնեն։ Բացի այդ, եթե, օրինակ, ձեր շնիկի նկարը էլ-փոստով ուղարկելը նորմալ է, ապա գաղտնի փաստաթղթերը նույն տրամաբանությամբ չպետք է ուղարկել»,- ասում է Ալեքսեյ Չալաբյանը։ Ամփոփելով մասնագետները արձանագրեցին, որ ՀՀ-ն ի տարբերություն հակառակորդի, տեղեկատվական դաշտի ռիսկերին պատրաստ չէր։

«Պաշտպանել էին շատ բաներ, բայց էլի իդեալական չէր, իրենց մոտ էլ կան բացեր, բայց որ մեր պետությունից ավելի պատրաստված են՝ միանաշանակ։ Իսկ մասնավոր սեկտորում, գոնե մեր սպասարկման տակ գտնվող որևէ կազմակերպության կամ անհատի անվտանգության համակարգի նկատմամբ կատարված հարձակումներից ոչ մեկն իր նպատակին չի ծառայել»,- ասաց Արմեն Գնունին։

Մասնագետները նշում են՝ իրավիճակից պետք է դասեր քաղել։ ՏՏ անվտանգությունը շղթա է, և այն ամուր է այնքանով, որքանով ամուր է դրա ամենաթույլ օղակը։

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Գերիների վերադարձի արհեստական ձգձգում. ո՞րն է լինելու Հայաստանի հետագա քայլը
14.01.2021
13:00
Հունվարի 14-ին՝ ժամը 13:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Գերիների վերադարձի արհեստական ձգձգում. ո՞րն է լինելու Հայաստանի հետագա քայլը» թեմայով։

Օբյե՞կտ, թե՞ սուբյեկտ. ո՞րն է Հայաստանի օրակարգը՝ կապիտուլյացիայից հետո
12.01.2021
10:30
Հունվարի 11-ին, ժամը 10:30, Մեդիա կենտրոնը նախաձեռնեց առցանց հարցազրույց Քաղաքական գիտության ասոցիացիայի գործադիր տնօրեն Բենիամին Պողոսյանի հետ: Թեման՝ «Օբյե՞կտ, թե՞ սուբյեկտ. ո՞րն է Հայաստանի օրակարգը՝ կապիտուլյացիայից հետո»:
«Դավադրության տեսությունը քաղաքական պայքարի գործիք»
30.12.2020
13:00
Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 13։00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Դավադրության տեսությունը քաղաքական պայքարի գործիք» թեմայով:
«Ինչպե՞ս հարմարվեն «սովորական» կյանքին պատերազմից վերադարձած զիվորները»
29.12.2020
19:00
Դեկտեմբերի 29-ին, ժամը 19:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց վեբինար «Ինչպե՞ս հարմարվեն «սովորական» կյանքին պատերազմից վերադարձած զիվորները» թեմայով:
«Պետական գնումների մոնիտորինգային արդյունքների ամփոփում»
29.12.2020
16:00
Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 16։00-ին, «Մեդիա կենտրոն»-ը կազմակերպեց առցանց մամուլի ասուլիս «Պետական գնումների մոնիտորինգային արդյունքների ամփոփում» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ
06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

27-03-2020

Մեկ շաբաթվա ընթացքում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը Թուրքիայում տասնապատկվել է, մահացել է 75 մարդ:...