Հայաստանը COVID-19-ի թեստ հանձնեց. ինչպիսի՞ն էր պատասխանը
25.12.2020
12:00
Ի՞նչն է բացակայում Covid 19-ի դեմ պայքարի հայաստանյան քարտեզում։ Ինչպե՞ս կազմակերպվեց առողջապահական համակարգը կորոնավիրուսի տարածման երկրորդ ալիքի դեպքում: Համավարակը բավական լուրջ թեստ դարձավ առողջապահության համար. ինչպե՞ս հանձնեց Covid 19-ի թեստը հայաստանյան առողջապահական համակարգը։ Այս հարցերի շուրջ դեկտեմբերի 25-ին «Մեդիա կենտրոն»-ի եթերում տեղի ունեցավ «Հայաստանը COVID-19-ի թեստ հանձնեց. ինչպիսի՞ն էր պատասխանը» թեմայով քննարկումը:

Մինչ քննարկումը ցուցադրվեց «Covid 19-ի թեստ է հանձնում Հայաստանը» վերտառությամբ ֆիլմը, որը կորոնավիրուսի տարածման առաջին ալիքի մասին է:

Կարողացա՞վ համակարգը արդյունավետ օգտագործել  ժամանակը համավարակի տարածման երկրորդ ալիքին ընդառաջ, որքանով սրբագրվեցին առաջին ալիքի ընթացքում արված սխալները այն դեպքում, երբ սեպտեմբերի վերջին Արցախում սկսված պատերազմը համընկավ և նպաստեց Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության նոր պիկին։

Հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը, կարևորեց, թե որքանով ենք որպես հասարակություն և կառավարությունը՝ որպես այդ հասարակության կյանքի և առողջության համար պատասխանատու մարմին, քաղում դասեր, անում հետևությւոններ, կայացնում որոշումներ ու իրականացնում դրանք: «Ես չեմ տեսնում, որ մեծ հետևություններ են արվել, ինչի պատճառով էլ ունեցանք ծանր հետևանքներ: Թեև պատերազմը իր մեծ դերը խաղաց կորոնավիրուսի տարածման վատթարացման գործում, բայց հիշենք, որ հիվանդացության բարձրացումը սկսվեց ոչ թե սեպտեմբերի 27-ից հետո, այլ սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում»:

«Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Վիոլետա Զոփունյանն ընդգծեց, որ կարող ենք ունենալ անձնուրաց մասնագետներ, որոնք գիշերուզօր  կաշխատեն, բայց եթե հիմնվում ենք անձանց վրա, ոչ թե բուն համակարգի, ունենում ենք ոչ դրական արդյունք: «Մենք պետք է ունենանք ժամացույցի պես աշխատող ընդհանուր համակարգ, որպեսզի մարդկանց փոխելու դեպքում համակարգը նույն ձևով աշխատի: Չհոստիպալիզացնելու, չթեստավորելու հետ կապված բազմաթիվ բողոքներ ենք ստացել: Այդ ամենը խոսում է այն մասին, որ ունենք կազմակերպվածության  խնդիր»:

ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի Ոչ վարակիչ հիվանդությունների և ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելլա Աբովյանը, անդրադառնալով քննադատություններին, ընդգծեց, որ առողջապահական համակարգը միայնակ չի կարող պայքարել համավարակի դեմ: Ըստ նրա՝ դա պետք է տեղի ունենա տարբեր գերատեսչությունների ներգրավմամբ: «Ի տարբերություն առաջին ալիքի, երբ երևույթը նոր էր, բարդ էր, չգիտեին ինչ պետք է արվի,  համակարգը երկրորդ ալիքի դեպքում շատ ավելի պատրաստ էր, այդ թվում առաջնային օղակը: Պոլիկլինիկաների  բժիշկները որոշակի տեղեկացված էին¸ վերապատրաստված էին, հիվանդանոցները մեկ անգամ արդեն վերապրոֆիլավորված էին: Թեև երկրորդ ալիքի կանխատեսելիությունը կար, սակայն պատերազմը նպաստեց, որ օրական ունենանք  2000-ից ավեի նոր դեպքեր: Դա պայմանավորված էր թե Արցախից տեղաշարժով, թե զինվորների հետ կապված բժշկական օգնությամբ, քանի որ բուժանձնակազմ աշխատում էր մեծ ծանրաբեռնվածությամբ»:  

Դավիթ Մելիք-Նուբարյանն էլ հիշեցրեց Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին և ընդգծեց, որ օրենքն ունի պարզ դրույթ. կառավարությունը հաստատում է բազմամիջգերատեսչական ներգրավվածության ծրագիր:

 Դա պետք է լիներ տեղական ինքնակառավարման մարմինների, տարածքային մարմինների ներգրավվածությամբ: Բոլոր այդ մարմիններն ունեն էական դերակատարում արտակարգ դրության ժամանակ: Պետք է լինի օրենքից բխող ծրագիր և ըստ այդմ սահմանվեն բոլորի գործողությունները: Այդ ծրագիրը չի եղել ու չկա, ինչի հետևանքով էլ այսօր ավելի շատ պահանջ ներկայացնում ենք  առողջապահական համակարգաին: Կարծում եմ՝ նախարարությունը պետք է նախաձեռներ, թե ով, որ մարմինը ինչ պետք է աներ»:

Հանրային առողջության մասնագետը նաև ուշադրություն հրավիրեց ԱՀԿ-ի՝ կորոնավիրուսի դեմ պայքարի՝ Հանրային հաղորդակցում կետին: «Ամեն մարդու պետք է հասնի իրեն հասանելի ուղերձը իրեն հասանելի ձևով, մենք տեսնում ենք, որ նման ռազմավարություն չի եղել ու չկա»:

Եվ գիտնականների, և՛ մասնագետների կանխատեսումներով գարնանը սպասվում է կորոնավիրուսի տարածման երրորդ ալիք: Հաշվի առնելով պատվաստանյութի առկայությունը ինչ սցենարներ են կանխատեսվում:

Դավիթ Մելիք-Նուբարյանը նշեց, որ հիմք չունի ենթադրելու, որ պատվաստանյութը չի օգնի կորոնավիրուսի դեմ պայքարում: Հանրային առողջության մասնագետը կարևորեց օր առաջ հանրությանը նախապատրաստել պատվաստմանը: «Ցավոք, ունենք պապիլոմա վիրուսի պատվաստման անհաջող փորձ: Ամեն ինչ պտտվում է դասեր քաղելու շուրջ, կարող ենք ենթադրել, որ լինելու է հակապատվաստումային արշավ նաև կորոնավիրուսի պատվաստանյութի դեպքում: Լինելու է նաև քաղաքական կոնտեքստ, դրա համար պետք է հանրության հետ աշխատանք տարվի»:

Վիոլետա Զոփունյանն էլ ընդգծեց, որ եթե պատվաստում ստացող պացիենտը պատշաճ տեղեկություն ստանա, վստահություն կունենա թե բուժման մեխանիզմի, թե պատվաստանյութի նկատմամբ:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Գերիների վերադարձի արհեստական ձգձգում. ո՞րն է լինելու Հայաստանի հետագա քայլը
14.01.2021
13:00
Հունվարի 14-ին՝ ժամը 13:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Գերիների վերադարձի արհեստական ձգձգում. ո՞րն է լինելու Հայաստանի հետագա քայլը» թեմայով։

Օբյե՞կտ, թե՞ սուբյեկտ. ո՞րն է Հայաստանի օրակարգը՝ կապիտուլյացիայից հետո
12.01.2021
10:30
Հունվարի 11-ին, ժամը 10:30, Մեդիա կենտրոնը նախաձեռնեց առցանց հարցազրույց Քաղաքական գիտության ասոցիացիայի գործադիր տնօրեն Բենիամին Պողոսյանի հետ: Թեման՝ «Օբյե՞կտ, թե՞ սուբյեկտ. ո՞րն է Հայաստանի օրակարգը՝ կապիտուլյացիայից հետո»:
«Դավադրության տեսությունը քաղաքական պայքարի գործիք»
30.12.2020
13:00
Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 13։00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Դավադրության տեսությունը քաղաքական պայքարի գործիք» թեմայով:
«Ինչպե՞ս հարմարվեն «սովորական» կյանքին պատերազմից վերադարձած զիվորները»
29.12.2020
19:00
Դեկտեմբերի 29-ին, ժամը 19:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց վեբինար «Ինչպե՞ս հարմարվեն «սովորական» կյանքին պատերազմից վերադարձած զիվորները» թեմայով:
«Պետական գնումների մոնիտորինգային արդյունքների ամփոփում»
29.12.2020
16:00
Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 16։00-ին, «Մեդիա կենտրոն»-ը կազմակերպեց առցանց մամուլի ասուլիս «Պետական գնումների մոնիտորինգային արդյունքների ամփոփում» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ
06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

27-03-2020

Մեկ շաբաթվա ընթացքում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը Թուրքիայում տասնապատկվել է, մահացել է 75 մարդ:...