Դեկտեմբերի 25-ին, ժամը 19:00-ին, Մեդիա կենտրոնը կկազմակերպի վեբինար «Բռնություն երեխաների հանդեպ. ողջ կյանքում ուղեկցող տրավմա»:
Վեբինարը կվարի հոգեբան-խորհրդատու Մարինե Պետրոսյանը:
Երեխաները հոգեբանական բռնության հետևանքները կրում են ամբողջ կյանքի ընթացքում, քանի որ այն վնասում է զարգացման բոլոր ոլորտները։ Որո՞նք են հոգեբանական բռնության պատճառները, հետևանքները և ինչպես կանխել ու հաղթահարել դրանք։
Հարգելի հետևորդներ, դուք ևս կարող եք ձեր հարցրեն ուղղել հոգեբանին թե՛ նախապես (
[email protected]), թե՛ վեբինարի ընթացքում:
Մարինե Պետրոսյան, հոգեբան-խորհրդատու: Ունի ավելի քան 25 տարվա հոգեբանական աշխատանքի փորձ, որից 10 և ավելի տարիներ՝ կրթության և իրավաբանական հոգեբանության ոլորտում։ Դասավանդել է ԵՊՀ -ում, Պետական կառավարման ակադեմիայում։ Անցել և անցկացրել է բազմաթիվ վերապատրաստումներ, այդ թվում՝ արտակարգ իրավիճակներում հոգեբանական օգնության առանձնահատկությունների վերաբերյալ։ Այժմ աշխատում է ԱՄՆ-ում:
Ելնելով ռազմական դրությամբ պայմանավորված ծրագրային ծանրաբեռնվածությունից, եթերը կարող է սկսվել հինգ րոպե ուշացումով։ Բոլոր հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ Մեդիա կենտրոնի Facebook-ի էջի միջոցով, մենք միշտ օնլայն ենք և հասանելի։
Ցանկացած մեկնաբանություն միջոցառման ֆեյսբուքյան իվենթում, կամ ուղիղ եթերի, կամ բանախոսների ելույթների մեջբերումների վերաբերյալ գրառումների ներքով պիտի լինի բարեկրթության սահմաններում։ Ցանկացած մեկնաբանություն, որն ուղեկցվում է ատելության խոսքով, անհանդուրժողականության դրսևորմամբ, կամ եթե այն կարող է կրել հակաիրավական և մարդու իրավունքներին հակասող բնութ, ապա այն կհեռացվի անմիջապես։
Նմանօրինակ գործողությունների կրկնության դեպքում օգտատերը կարգելափակվի էջի ադմինների կողմից։
Հարգանքով՝
ՀԼԱ և Մեդիա կենտրոնի աշխատանքային թիմ