«Թուրքական ապրանքների ներկրման արգելք. այլընտրանքային ի՞նչ լուծումներ կան»
Դեկտեմբերի 11-ին, ժամը 12։00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց վեբինար «Թուրքական ապրանքների ներկրման արգելք. այլընտրանքային ի՞նչ լուծումներ կան» թեմայով:Վեբինարը վարեց «Բի Էս Սի» Բիզնեսի աջակցման կենտրոնի (BSC Business Support Center) հիմնադիր տնօրեն, բիզնես խորհրդատու Սամվել Գևորգյանը:
Դեկտեմբերի 31-ին ուժի մեջ է մտնելու «Հայաստանի Հանրապետություն թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին» ՀՀ կառավարության որոշումը:
Վեբինարը հատկապես Թուրքիայի հետ տնտեսական կապեր ունեցող անհատ ձեռնարկատերերի, գործատուների ու արտադրողների համար էր: Մասնավորապես, այն անհատ ձեռնարկատերերի համար էր, որոնք աշխատում են տոնավաճառներում կամ ունեն փոքր խանութներ մանրածախ ոլորտում: Այն արտադրությունների համար էր, որոնք հումք են ներմուծում Թուրքիայից:
Վեբինարի ընթացքում բիզնես խորհրդատուն թուրքական ապրանքների ներմուծումը փոխարինելու խնդիրը դիտարկեց կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ այլընտրանքների տեսանկյունից:
Վեբինարի ընթացքում բիզնես խորհրդատուն անդրադարձավ հետևյալ հարցերին՝
- Ինչպես պահպանել բիզնեսը, աշխատատեղերը, եկամուտները։ Ինչպես գտնել արդյունավետ լուծումներ
-Արտադրության կազմակերպման համար ինչպես գտնել թուրքական հումքի այլընտանքային աղբյուրներ, թուրքական ապրանքներն ինչպես փոխարինել այլ երկրների ապրանքներով՝ նույն գնային սեգմենտում, նույն որակական չափորոշիչներով
- Թուրքիայից պատրաստի արտադրանք ներմուծելու այլընտանքային աղբյուրներ, Հայաստանում և այլ երկներում ինչպես գտնել նոր գործընկերներ