Դեկտեմբերի 11-ին, ժամը 12։00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպում է վեբինար «Թուրքական ապրանքների ներկրման արգելք. այլընտրանքային ի՞նչ լուծումներ կան» թեմայով:
Վեբինարը կվարի «Բի Էս Սի» Բիզնեսի աջակցման կենտրոնի (BSC Business Support Center) հիմնադիր տնօրեն, բիզնես խորհրդատու Սամվել Գևորգյանը:
Դեկտեմբերի 31-ին ուժի մեջ է մտնելու «Հայաստանի Հանրապետություն թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին» ՀՀ կառավարության որոշումը:
Վեբինարը հատկապես Թուրքիայի հետ տնտեսական կապեր ունեցող անհատ ձեռնարկատերերի, գործատուների ու արտադրողների համար է: Մասնավորապես, այն անհատ ձեռնարկատերերի համար է, որոնք աշխատում են տոնավաճառներում կամ ունեն փոքր խանութներ մանրածախ ոլորտում: Այն արտադրությունների համար է, որոնք հումք են ներմուծում Թուրքիայից:
Վեբինարի ընթացքում բիզնես խորհրդատուն թուրքական ապրանքների ներմուծումը փոխարինելու խնդիրը կդիտարկի կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ այլընտրանքների տեսանկյունից:
Վեբինարի ընթացքում բիզնես խորհրդատուն կանդրադառնա հետևյալ հարցերին՝
- Ինչպես պահպանել բիզնեսը, աշխատատեղերը, եկամուտները։ Ինչպես գտնել արդյունավետ լուծումներ
-Արտադրության կազմակերպման համար ինչպես գտնել թուրքական հումքի այլընտանքային աղբյուրներ, թուրքական ապրանքներն ինչպես փոխարինել այլ երկրների ապրանքներով՝ նույն գնային սեգմենտում, նույն որակական չափորոշիչներով
- Թուրքիայից պատրաստի արտադրանք ներմուծելու այլընտանքային աղբյուրներ, Հայաստանում և այլ երկներում ինչպես գտնել նոր գործընկերներ
Թեմայի առնչությամբ ձեզ հուզողհարցերը գրեք և լսեք պատասխանները վեբինարի ընթացքում:
—————————
Ուղիղ եթերը տեղի է ունենալու Մեդիա կենտրոնի Facebook-ի էջում, որին կարող եք հետևել այս հղմամբ՝
https://www.facebook.com/mediacenterarmenia/live
Ելնելով ռազմական դրությամբ պայմանավորված ծրագրային ծանրաբեռնվածությունից, եթերը կարող է սկսվել հինգ րոպե ուշացումով։ Բոլոր հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ Մեդիա կենտրոնի Facebook-ի էջի միջոցով, մենք միշտ օնլայն ենք և հասանելի։
Ցանկացած մեկնաբանություն միջոցառման ֆեյսբուքյան իվենթում, կամ ուղիղ եթերի, կամ բանախոսների ելույթների մեջբերումների վերաբերյալ գրառումների ներքով պիտի լինի բարեկրթության սահմաններում։ Ցանկացած մեկնաբանություն, որն ուղեկցվում է ատելության խոսքով, անհանդուրժողականության դրսևորմամբ, կամ եթե այն կարող է կրել հակաիրավական և մարդու իրավունքներին հակասող բնութ, ապա այն կհեռացվի անմիջապես։
Նմանօրինակ գործողությունների կրկնության դեպքում օգտատերը կարգելափակվի էջի ադմինների կողմից։
Հարգանքով՝
ՀԼԱ և Մեդիա կենտրոնի աշխատանքային թիմ