« Վերադառնալ ցանկին
Քննարկում
Դեկտեմբերի 7, 12:00
Մեդիա կենտրոնը դեկտեմբերի 7-ին՝ ժամը 12:00-ին, կազմակերպել է առցանց քննարկում՝ «Անօթևանության խնդիրը՝ 32 տարի անց» թեմայով։

1988թ․-ի դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած չարաբաստիկ երկրաշարժը, որ բազմաթիվ կյանքեր խլեց և ավերածությունների պատճառ դարձավ, սերունդներին որպես «ժառանգություն» թողեց նաև մի շարք խնդիրներ, որոնք երկրաշարժից անգամ 32 տարի անց վերջնական լուծում չեն ստացել։

Ի՞նչ փուլում է անօթևանության խնդրի լուծումը։ Ի՞նչ քայլեր են մինչ այսօր իրականացվել և որքանո՞վ են դրանք արդյունավետ։

Այս և այլ կարևոր հարցերի շուրջ են խոսելու մեր բանախոսները՝

- Ալբերտ Մարգարյան, ՀՀ Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ,
- Անահիտ Գևորգյան, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարեցների հիմնահարցերի բաժնի փորձագետ,
- Սեյրան մարտիրոսյան, Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի Շիրակի տարածաշրջանային մասնաճյուղի ղեկավար,
- Անահիտ Սիմոնյան, Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնի հիմնադիր-հետազոտող:
—————————
Ուղիղ եթերը տեղի է ունենալու Մեդիա կենտրոնի Facebook-ի էջում, որին կարող եք հետևել այս հղմամբ՝ https://www.facebook.com/mediacenterarmenia/live

Մեզ կարող եք հետևել նաև՝
Facebook - https://www.facebook.com/publicjournalismclub
Facebook - https://www.facebook.com/mediacenterarmenia
Instagram - https://www.instagram.com/publicjournalismclub/
Telegram - https://t.me/pjcarmenia
Twitter - https://twitter.com/pjcarmenia
Twitter - https://twitter.com/pjcmediacenter
Youtube - https://www.youtube.com/user/MediaCenterArmenia
Youtube - https://www.youtube.com/user/Pjournalismclub

Ելնելով ռազմական դրությամբ պայմանավորված ծրագրային ծանրաբեռնվածությունից, եթերը կարող է սկսվել հինգ րոպե ուշացումով։

Բոլոր հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ Մեդիա կենտրոնի Facebook-ի էջի միջոցով, մենք միշտ օնլայն ենք և հասանելի։

Ցանկացած մեկնաբանություն միջոցառման ֆեյսբուքյան իվենթում, կամ ուղիղ եթերի, կամ բանախոսների ելույթների մեջբերումների վերաբերյալ գրառումների ներքով պիտի լինի բարեկրթության սահմաններում։ Ցանկացած մեկնաբանություն, որն ուղեկցվում է ատելության խոսքով, անհանդուրժողականության դրսևորմամբ, կամ եթե այն կարող է կրել հակաիրավական և մարդու իրավունքներին հակասող բնութ, ապա այն կհեռացվի անմիջապես։

Նմանօրինակ գործողությունների կրկնության դեպքում օգտատերը կարգելափակվի էջի ադմինների կողմից։

Հարգանքով՝
ՀԼԱ և Մեդիա կենտրոնի աշխատանքային թիմ

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ
06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

27-03-2020

Մեկ շաբաթվա ընթացքում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը Թուրքիայում տասնապատկվել է, մահացել է 75 մարդ:...