Դեկտեմբերի 4-ին, ժամը 11։00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպում է առցանց քննարկում «Կուսակցությունների մասին» օրենքի նախագիծ. կփոխվի՞ մարդ-կուսակցություն համակարգը» թեմայով։
Բանախոսներ՝
- Համազասպ Դանիելյան, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր,
- Կարեն Սիմոնյան, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր,
- Միքայել Նահապետյան, «Քաղաքացու որոշում» սոցիալ- դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի անդամ,
- Վարդինե Գրիգորյան, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ժողովրդավարական ինստիտուտների մոնիտորինգի և զեկուցման համակարգող:
Ազգային ժողովի առաջիկա քառօրյային կքննարկվի «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Այն դրվել է շրջանառության մեջ դեռ սեպտեմբերին, սակայն քննարկումները պատերազմի պատճառով հետաձգվել են։
—————————
Ուղիղ եթերը տեղի է ունենալու Մեդիա կենտրոնի Facebook-ի էջում, որին կարող եք հետևել այս հղմամբ՝
https://www.facebook.com/mediacenterarmenia/live
Ելնելով ռազմական դրությամբ պայմանավորված ծրագրային ծանրաբեռնվածությունից, եթերը կարող է սկսվել հինգ րոպե ուշացումով։ Բոլոր հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ Մեդիա կենտրոնի Facebook-ի էջի միջոցով, մենք միշտ օնլայն ենք և հասանելի։
Ցանկացած մեկնաբանություն միջոցառման ֆեյսբուքյան իվենթում, կամ ուղիղ եթերի, կամ բանախոսների ելույթների մեջբերումների վերաբերյալ գրառումների ներքով պիտի լինի բարեկրթության սահմաններում։ Ցանկացած մեկնաբանություն, որն ուղեկցվում է ատելության խոսքով, անհանդուրժողականության դրսևորմամբ, կամ եթե այն կարող է կրել հակաիրավական և մարդու իրավունքներին հակասող բնութ, ապա այն կհեռացվի անմիջապես։
Նմանօրինակ գործողությունների կրկնության դեպքում օգտատերը կարգելափակվի էջի ադմինների կողմից։
Հարգանքով՝
ՀԼԱ և Մեդիա կենտրոնի աշխատանքային թիմ