Կրթություն հանուն փոփոխությունների - լրագրողական մրցույթի ամփոփում․ քրեակատարողական հիմնարկից հայտերն ավելի շատ էին, քան լրագրողներից
01.12.2020
16:00
Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ Կրթություն հանուն փոփոխությունների - լրագրողական մրցույթի ամփոփումն ու մրցանակաբաշխությունը։ Մրցույթին ավելի շատ հայտեր էին ներկայացրել ՔԿՀ-ներից, քան լրագրողներից։

Մրցանակաբաշխությանը նախորդեց ՔԿՀ-ներում կրթության իրավունքի իրացման խնդիրների շուրջ քննարկումը։  ՀՀ ԱՆ Քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետ Արփի Սարգսյանը, անդրադառնալով ՔԿՀ-ներում նոր կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված կրթական գործընթացի կազմակերպման խնդիրներին, նշեց, որ նոր իրավիճակը հատկապես ընդգծեց ՔԿՀ-ներում կրթական գործընթացի կազմակերպման գործընթացում թվային լուծումների մակարդակով բացը։  «Սկզբում իրավիճակը շոկային էր։ Որպես կանոն ՔԿՀ-ներում կրթական գործընթացը կազմակերպվում է դեմառդեմ ձևաչափով, չափազանց սահմանափակ են կրթական գործընթացի էլեկտրոնային ձևով կազմակերպելու հնարավորությունները։ Սակայն կարողացանք գտնել այն լուծումները, որոնց միջոցով հնարավոր եղավ ապահովել կրթական իրավունքի իրացումը։ Ուսուցիչները հանձնարարականները փոխանցում էին ՔԿՀ-ի վարչակազմի միջոցով, թվային տարբերակով աշակերտներին, աշխատանքների պատասխանները վարչակազմի միջոցով փոխանցվում էր ուսուցիչներին»,- նշեց Արփի Սարգսյանը։  

Դեռ 2019-ին ընդունվել է  Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարություն, որտեղ ընդգծվում է նաև ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության համար առցանց, հեռավար տարբերակով էլեկտրոնայի հարթակի ստեղծման գաղափարն ու անհևաժեշտությունը։  

Ծրագրի հետազոտության փորձագետ, Բանտային կրթության միջազգային ցանցի անդամ Գայանե Հովակիմյանը նշեց, որ համավարակը ստիպեց պլանավորումից առաջ ընկնել։ «Այս իրավիճակում առաջին լուծումներից մեկը տեխնիկական վերազինումն էր, ՔԿՀ-ներում սենյակների կահավորումը։ Այնուհետև տեղի ունեցավ մասնագիտական վերապատրաստում։ DVV ինթերնեշնլի հայաստանյան գրասենյակի հետ կազմակերպեց առցանց գործիքների կիրառման դասընթաց կենտրոնի անձնակազմի համար»։ Գայանե Հովակիմյանը հույս հայտնեց, որ համավարակի ավարտից հետո ևս ՔԿՀ-ներում կպահպանվի առցանց գործիքների միջոցով կրթական գործընթացի կազմակերպումը։

Իրավաբան, Ծրագրի հետազոտության փորձագետ Դավիթ Թումասյանն իր խոսքում անդրադարձավ նոր կորոնավիրուսի իրավիճակում ՔԿՀ-ներում կրթական գործընթացի կազմակեպման միջազգային փորձին։ Մասնավորապես, նա նշեց, որ պետությունները հիմնականում գիտակցել են կրթական իրավունքի իրացման կարևորությունը և անմիջապես անցել են հեռավար ձևաչափի։  «Աշխատաշուկայի ուսումնասիրություն է տեղի ունեցել, բոլոր դատապարտյալները պետք է ունենան այնպիսի մասնագիտացում, որն ավելի պահանջված է»։ Ըստ Դավիթ Թումասյանի՝ կան օրենսդրական խութեր, որոնց առկայությունն ակնհայտ է եղել դեռ մինչև կորոնավիրուսի ի հայտ գալը։ «Դրսեկության, հեռավար կրթության իրականացման առնչությամբ ունենք որոշակի հակասություններ կառավարության՝ կրթության ու ՔԿՀ-ներին վերաբերող որոշումներում։ Ֆունդամենտալ սկզբունքով հանրակրթություն իրականացնելը ևս առաջացնում է դժվարություններ այն հիմքով,  որ մինչև 19 տարեկանների համար է այն թույլատրվում, երկրորդ դժվարությունն այն է, որ  դրսեկության ձևով չի կարող իրականացվել անչափահասների կրթությունը»։ Այդուհանդերձ, իրավաբանն իրավիճակային լուծումները բավական դրական գնահատեց։  

Քննարկմանը հաջորդեց Կրթություն հանուն փոփոխությունների - լրագրողական մրցույթի ամփոփումը։ Այն իրականացվում է «Հանուն մարդու իրավունքների.  կրթությունը քրեակատարողական հիմնարկներում» ծրագրի շրջանակում՝«Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ Հայաստան» ( DVV International Armania)-ի կողմից «Հանրային լրագրության ակումբ (ՀԼԱ)» ՀԿ-ի հետ համատեղ: Լրագրողներից բացի, մրցույթին մասնակցելու հնարավորություն ունեին նաև քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող անձինք, ինչպես նաև նախկին դատապարտյալներ։  

«Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ Հայաստան»-ի ներկայացուցիչ Միշա Թադևոսյանը տեղեկացրեց, որ ընդհանուր առմամբ մրցույթին ներկայացվել է 37 հայտ․մասնակցել է 23 դատապարտյալ ու 14 լրագրող։ «Հետաքրքիր պատկեր է կապված դիմորդների քանակի հետ՝ ըստ ՔԿՀ-ների․Արմավիր ՔԿՀ-ից մասնակցել է 7 անձ, Նուբարաշեն ՔԿՀ-ից՝ 6 անձ, մեկական մասնակից՝ Աբովյան ու Հրազդան ՔԿՀ-ներից։ Որոշում է կայացվել՝ անկախ հաղթող լինել-չլինելու հանգամանքից բոլոր մասնակիցները ստանալու են մրցանակային փաթեթներ։ Մրցույթի բոլոր մասնակիցներին այցելելու ենք ու փոխանցելու ենք փաթեթները»։ Դատապարտյալների շրջանում 2-րդ մրցանակի արժանացան Հայկ Թորոսյանն ու Արտակ Ճաղարյանը, ովքեր ստանալու են 80 հազար դրամին համարժեք նվեր քարտեր։ 1-ին մրցանակը ստացան Գևորգ Խանամիրյանն ու Միքայել Մարտիրոսյանը, ովքեր ստանալու են 100 հազար դրամին համարժեք նվեր քարտեր։  Հաղթող բոլոր դատապարտյալները Արմավիր ՔԿՀ-ից են ու մասնակցում են ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի դասընթացներին։

 

Ամփոփ մեդիայի գլխավոր խմբագիր Սուրեն Դեհերյանը, ով ընդգրկված է եղել մրցույթին ներկայացված նյութերը գնահատող ժյուրիի կազմում, նշեց, որ դատապարտյալների նյութերի առնչությամբ բացահայտումներ է արել․«Մարդիկ իրենց նյութերում գրել էին իրենց մտորումների, տրամադրությունների, փակ տարածքում ձևավորված հույսերի ու նպատակների մասին։ Տեղաշարժի սահմանափակ հնարավորությամբ մարդիկ կարծես դաս են տալիս այնտեղից՝ ձեր ժամանակը մի վատնեք անիմաստ, ռեսուրսներն արդյունավետ օգտագործեք»։  

Լրագրողների շրջանում 3-րդ տեղում հաղթող ճանաչվեց Էլեոնորա Առաքելյանը՝ «Ճաղերի ներսում կյանքին գույն հաղորդելուն օգնում է արվեստը» հոդվածի համար և արժանացավ 70 հազար ՀՀ դրամի։ 2-րդ տեղում հաղթող ճանաչվեց լրագրող Կարմեն Մարտիրոսյանը «Էս աշխարհը վատն է դարձնում վատ կրթությունը» հոդվածի համար և արժանացավ 80 հազար դրամի։ 1-ին տեղում հաղթող ճանաչվեցին  «Առավոտ»-ի երկու լրագրողներ Նելլի Բաբայանն ու Արմեն Դավթյանը՝ համապատասխանաբար «Հիշիր քո անունը» և «Դատապարտյալները չեն ուզում մնալ «այ ըմ թեյբլ»-ի մակարդակին. խտրականությո՞ւն, թե՞ ուսուցում բոլորի համար» նյութերի համար և արժանացան 120 հազար ու 150 հազար ՀՀ դրամի։

«Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ Հայաստան»-ի տնօրեն Էսթեր Հակոբյանը նշեց, որ առաջին տեղի համար երկու մրցանակ ՝ տրվում, քանի որ ժյուրին բարձր է գնահատել Նելլի Բաբայանի՝ մուլտիմեդիա ձևաչափով պատրաստած նյութը։

«Հանրային լրագրության ակումբ» ՀԿ ղեկավար Սեդա Մուրադյանն ամփոփելով մրցանակաբաշխությունը՝ շնորհավորեց բոլոր մրցանակակիրներին։ «Սա արդեն երկրորդ տարին է, որ «Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ Հայաստան»-ի ՀԼԱ-ն իր ուշադրությունը սևեռել է փակ հաստատություններում կրթության խնդիրներին։ Այս  տարվա մարտահրավերները  հավելյալ խոչընդոտներ ստեղծեցին, բայց ի վերջո հաջողվեց իրականցնել այն, ինչ ծրագրել էինք։ Մեր կազմակերպության համար անչափ կարևոր են կրթության հիմնախնդիրները, կրթության իրավունքի իրացումը ընդհանրապես։ Տարբեր քննարկումների միջոցով անդրադառնում ենք այդ հարցերին,  քանի որ կարծում ենք, որ բոլոր խնդիրների խորքային արմատները թաքնված են կրթության մեջ»։ Սեդա Մուրադյանը հույս հայտնեց, որ լրագրողները կշարունակեն իրենց ուշադրության կենտրոնում պահել ՔԿՀ-ներում կրթության հիմնախնդիրները և այս ոլորտում կատարվող փոփոխություններն էլ շարունակակա կլինեն։

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Գերիների վերադարձի արհեստական ձգձգում. ո՞րն է լինելու Հայաստանի հետագա քայլը
14.01.2021
13:00
Հունվարի 14-ին՝ ժամը 13:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Գերիների վերադարձի արհեստական ձգձգում. ո՞րն է լինելու Հայաստանի հետագա քայլը» թեմայով։

Օբյե՞կտ, թե՞ սուբյեկտ. ո՞րն է Հայաստանի օրակարգը՝ կապիտուլյացիայից հետո
12.01.2021
10:30
Հունվարի 11-ին, ժամը 10:30, Մեդիա կենտրոնը նախաձեռնեց առցանց հարցազրույց Քաղաքական գիտության ասոցիացիայի գործադիր տնօրեն Բենիամին Պողոսյանի հետ: Թեման՝ «Օբյե՞կտ, թե՞ սուբյեկտ. ո՞րն է Հայաստանի օրակարգը՝ կապիտուլյացիայից հետո»:
«Դավադրության տեսությունը քաղաքական պայքարի գործիք»
30.12.2020
13:00
Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 13։00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Դավադրության տեսությունը քաղաքական պայքարի գործիք» թեմայով:
«Ինչպե՞ս հարմարվեն «սովորական» կյանքին պատերազմից վերադարձած զիվորները»
29.12.2020
19:00
Դեկտեմբերի 29-ին, ժամը 19:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց վեբինար «Ինչպե՞ս հարմարվեն «սովորական» կյանքին պատերազմից վերադարձած զիվորները» թեմայով:
«Պետական գնումների մոնիտորինգային արդյունքների ամփոփում»
29.12.2020
16:00
Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 16։00-ին, «Մեդիա կենտրոն»-ը կազմակերպեց առցանց մամուլի ասուլիս «Պետական գնումների մոնիտորինգային արդյունքների ամփոփում» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ
06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

27-03-2020

Մեկ շաբաթվա ընթացքում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը Թուրքիայում տասնապատկվել է, մահացել է 75 մարդ:...