Երեխաներն ամենախոցելին են արտակարգ իրավիճակներում։ Նրանց համար դժվար է հասկանալ՝ ինչ է կատարվում իրենց շուրջը և նաև ապրել ու վերապրել այդ ամենը։
Առանձնահատուկ է երեխաների արձագանքը կորստին, և մեծահասակներին անհրաժեշտ է պատրաստ լինել երեխաներին օգնելու համար ապրել կորստի հետ կապված վիշտը։
Վեբինարը հատկապես ծնողների, ուսուցիչների, սոցիալական աշխատողների համար էր: Թեև յուրաքանչյուրիս են անհրաժեշտ հմտություններ՝ երեխաների հետ շփվելիս հնարավորինս նրբանկատ ու գրագետ լինելու, պատերազմի պատճառով հարազատ կորցրած երեխային լրացուցիչ ցավ չպատճառելու, օգնելու դուրս գալ բարդ վճակից:
Վեբինարը վարեց հոգեբան-խորհրդատու Մարինե Պետրոսյանը:
Նա ունի ավելի քան 25 տարվա հոգեբանական աշխատանքի փորձ, որից 10 և ավելի տարիներ՝ կրթության և իրավաբանական հոգեբանության ոլորտում։ Դասվանդել է ԵՊՀ -ում, պետական կառավարման ակադեմիայում։ Անցել և անցկացրել է բազմաթիվ վերապատրաստումներ, այդ թվում՝ արտակարգ իրավիճակներում հոգեբանական օգնության առանձնահատկությունների վերաբերյալ։ Այժմ աշխատում է ԱՄՆ-ում:
«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...
«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...
Մեկ շաբաթվա ընթացքում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը Թուրքիայում տասնապատկվել է, մահացել է 75 մարդ:...