« Վերադառնալ ցանկին
Նոյեմբերի 24-ին, ժամը 16:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպում է վեբինար «Պատերազմի չպայթած զինամթերքը. ռիսկեր, հետևանքներ» թեմայով:

Վեբինարը կվարեն`

  • Արա Մարտիրոսյանը, «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի գլխավոր տեսուչ
  • Գրիգոր Բասենցյանը,«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի ուսումնական կենտրոնի ղեկավար
  • Սամվել ՍարգսյանԱրցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությանփրկարար ուժերի վարչության սակրավորների խմբի պետ

Չպայթած զինամթերքը ժամանակին չհայտնաբերելու և չոչնչացնելու դեպքում վտանգ է ներկայացնում  խաղաղ բնակիչների, երեխաների, զինծառայողների, հաճախ նաև զբոսաշրջիկների համար։ Մասնավորապես կասետային ռումբերը վտանգավոր են նախ և առաջ այն պատճառով, որ ունեն գունավոր ժապավեններ, որոնք գրավիչ են առաջին հերթին երեխաների համար:

 

- Ինչպիսի՞ վտանգ են ներկայացնում այդ նյութերը, ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ

- Ականների վտանգի մասին նախազգուշացնող նշանները

- Ի՞նչ անել ական կամ չպայթած զինամթերք տեսնելու դեպքում

- Չպայթած զինամթերքի մաքրման ուղղությամբ ի՞նչ աշխատանքներ են կատարվում

- Բացի մարդկային կյանքի համար վտանգ ներկայացնելուց, չպայթած զինամթերքը ինչ հետևանքներ կարող է ունենալ

—————————
Ուղիղ եթերը տեղի է ունենալու Մեդիա կենտրոնի Facebook-ի էջում, որին կարող եք հետևել այս հղմամբ՝ https://www.facebook.com/mediacenterarmenia/live

 

Մեզ կարող եք հետևել նաև՝
Facebook - https://www.facebook.com/publicjournalismclub

Facebook - https://www.facebook.com/mediacenterarmenia

Instagram - https://www.instagram.com/publicjournalismclub/
Telegram - https://t.me/pjcarmenia
Twitter - https://twitter.com/pjcarmenia
Twitter - https://twitter.com/pjcmediacenter
Youtube - https://www.youtube.com/user/MediaCenterArmenia
Youtube - https://www.youtube.com/user/Pjournalismclub

 

Ելնելով ռազմական դրությամբ պայմանավորված ծրագրային ծանրաբեռնվածությունից, եթերը կարող է սկսվել հինգ րոպե ուշացումով։ Բոլոր հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ Մեդիա կենտրոնի Facebook-ի էջի միջոցով, մենք միշտ օնլայն ենք և հասանելի։

 

Ցանկացած մեկնաբանություն միջոցառման ֆեյսբուքյան իվենթում, կամ ուղիղ եթերի, կամ բանախոսների ելույթների մեջբերումների վերաբերյալ գրառումների ներքով պիտի լինի բարեկրթության սահմաններում։ Ցանկացած մեկնաբանություն, որն ուղեկցվում է ատելության խոսքով, անհանդուրժողականության դրսևորմամբ, կամ եթե այն կարող է կրել հակաիրավական և մարդու իրավունքներին հակասող բնութ, ապա այն կհեռացվի անմիջապես։

 

Նմանօրինակ գործողությունների կրկնության դեպքում օգտատերը կարգելափակվի էջի ադմինների կողմից։

 

Հարգանքով՝
ՀԼԱ և Մեդիա կենտրոնի աշխատանքային թիմ

 

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ
06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

27-03-2020

Մեկ շաբաթվա ընթացքում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը Թուրքիայում տասնապատկվել է, մահացել է 75 մարդ:...