Պատերազմական լրագրության հոգեբանական վտանգները
19.11.2020
17:00
Պատերազմական գոտում լրագրողների աշխատանքը լի է սթրեսային իրավիճակներով, նրանք գրեթե ամեն օր առնչվում են մարդկային տառապանքի, տարատեսակ ավերածությունների հետ։ Երբ պատերազմի տրավման չի շրջանցում լրագրողներին, այն դառնում է մարտահրավեր՝ լրագրողի աշխատանքի ու նրա լսարանի համար։






Իսկ ի՞նչ է կատարվում, երբ բախվում են անձնական և մասնագիտական կարիքները։

Հանրային լրագրության ակումբ ՀԿ-ի Մեդիա կենտրոնի կազմակերպած քննարկման ընթացքում պատերազմական տրավմա ապրած անձանց հետ տասնամյակից ավելի աշխատող հոգեբան-խորհրդատու Լիլիթ Թորոսյանը խոսեց սթրեսի և տրավմայի նշանակության, դրանց՝ մարդու գլխուղեղի վրա ունեցած ազդեցության, դրանց միջև եղած տարբերությունների, հետտրավմատիկ սթրեսային խանգարման (PTSD) և պատերազմական գոտում աշխատող լրագրողի պատրաստվածության  և մտավոր առողջության մասին։

Նա նշեց, որ թեև լրագրողները ճգնաժամային իրավիճակներին արձագանքող առաջին մարդկանցից են, այնուամենայնիվ, նման իրադարձությունների լուսաբանումը դժվար աշխատանք է և պահանջում է ոչ միայն ֆիզիկական և տեխնիկական, այլև՝ հոգեբանական որոշակի պատրաստվածություն։

«Հաճախ հոգեբանական պատրաստվածությունն անտեսվում է, մարդիկ կարծում են, թե դա աշխատանքի մի մասն է և պետք է կատարվի, սակայն հոգեբանական հետքը մնում է լրագրողի և՛ անձնային, և՛ մասնագիտական մակարդակներում»։

Լիլիթ Թորոսյանը նշեց, որ սթրեսը ժամանակավոր մեզ մեր սովորական հոգեվիճակից դուրս բերող երևույթ է, և այն կարող է առաջանալ թե՛ լավ, թե՛ վատ իրադարձության դեպքում, սթրեսը հյուծող է, դրա ազդեցությունը վերանում է, երբ վերանում է սթրեսի առաջացման աղբյուրը։

Մինչդեռ տրավման կարող է լինել միայն բացասական, այն ավելի տևական ազդեցություն ունի, այն ծայրահեղ սթրեսն է։

«Ճգնաժամային իրավիճակներում գլխուղեղի գործառույթը մեր մտքերը ֆիլտրելն է, այն օգնում է, որ «գլուխ հանենք» ստացած տեղեկատվական հոսքից։ Տրավմատիկ իրադարձությունների հետ բախվելիս, մեր գլխուղեղն անցնում է գոյատևման ռեժիմի»։

Առհասարակ տրավմատիկ իրավիճակներում գլխուղեղը երեք տեսակի արձագանք է տալիս՝ փախուստ, հակահարված կամ բացարձակ ապակողմնորոշման վիճակ՝ անշարժացում։

Հետտրավմատիկ սթրեսային խանգարում (PTSD) կարող է առաջանալ, երբ անձամբ որևէ մեկի մահվանը կամ մահվան սպառնալիքին են ականատես լինում կամ անուղղակի տեղեկանում որևէ մեկի մահվան մասին, ում նկատմամբ մտերմության զգացում կա։
Հետտրավմատիկ սթրեսային խանգարումն ուղեկցվում է սարսափի և անօգնականության զգացումով։ Կարևոր հանգամանքն այն է, որ տրավմա ապրած ոչ բոլոր  մարդիկ են ունենում հետտրավմատիկ սթրեսային խանգարում։

Մինչ պատերազմական գոտի մեկնելը կարևոր է, որ լրագրողը պատրաստվի նաև հոգեբանորեն, հարցնի ինքն իրեն, թե ինչու է գնում, ինչ կտա այդ դեպքերի լուսաբանումն իրեն՝ որպես մասնագետ և որպես անհատ։ Հարկավոր է դնել հստակ նպատակներ, շփվել փորձառու գործընկերների հետ և ունենալ մեկնելու հստակ ծիսակարգեր։

Ինչ վերաբերում է պատերազմական իրադարձությունների լուսաբանմանը հաջորդող հոգեվիճակին, ապա Լիլիթ Թորոսյանը նշեց, որ վերադարձից հետո լրագրողի մոտ կարող է լինել բացարձակ անտարբերություն առօրյայում կատարվող մյուս դեպքերի նկատմամբ և դրա համար հարկավոր է, որ գործընկերներն անկեղծ հետաքրքրություն ցուցաբերեն լրագրողի աշխատանքի նկատմամբ և հարցեր տան նրան։

Տուն վերադարձած լրագրողի մոտ կյանքի ընկալումը փոխվում է, շատ բաներ թվում են անիմաստ։ Այս դեպքում պետք է զրուցել մտերիմ մարդկանց հետ ու պատմել տանջող էմոցիաների ու հույզերի մասին, հարկավոր է կարգուկանոն հաստատել կյանքում, բայց, եթե 1 ամսից մինչ 6 շաբաթ լրագրողը չի կարողանում համակարպվել եղած իրողությունների հետ, հարկավոր է դիմել մասնագետի։

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Ռազմական դրություն. սահմանափակ ազատության ԶԼՄ-ներ
25.11.2020
13:00
Նոյեմբերի 25-ին, ժամը 13:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում՝ Ռազմական դրություն. սահմանափակ ազատության ԶԼՄ-ներ թեմայով:
Պատերազմի չպայթած զինամթերքը. ռիսկեր, հետևանքներ
24.11.2020
16:00
Նոյեմբերի 24-ին, ժամը 16:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց վեբինար «Պատերազմի չպայթած զինամթերքը. ռիսկեր, հետևանքներ» թեմայով:

Փախստականներ՝ չճանաչված պետությունից. ո՞ր իրավունքով են պաշտպանված
20.11.2020
18:00
Նոյեմբերի 20-ին, ժամը 18:00-ին, Մեդիա կենտրոնը անցկացրեց հարցազրույց միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանի հետ՝ «Փախստականներ՝ չճանաչված պետությունից. ո՞ր իրավունքով են պաշտպանված» թեմայով:
Միջազգային մամուլը՝ ԼՂ շուրջ ստեղծված նոր իրավիճակի մասին
18.11.2020
12:00
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 12։00-ին, «Մեդիա կենտրոն»-ը կազմակերպեց առցանց քննարկում «Միջազգային մամուլը՝ ԼՂ շուրջ ստեղծված նոր իրավիճակի մասին» թեմայով։

Ներքաղաքական ճգնաժամ. ինչպե՞ս է հնարավոր հաղթահարել
18.11.2020
11:00
Նոյեմբերի 18-ին, ժամը 11:00-ին, Մեդիա կենտրոնի առցանց հյուրն էր «Դետեկտոր» վերլուծական նախագծի գլխավոր խմբագիր, քաղաքագետ Էդգար Վարդանյանը: Թեման՝ «Ներքաղաքական ճգնաժամ. ինչպե՞ս է հնարավոր հաղթահարել»:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ
06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

27-03-2020

Մեկ շաբաթվա ընթացքում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը Թուրքիայում տասնապատկվել է, մահացել է 75 մարդ:...