Իրավաբաններն արցախցիներին կոչ են անում պահպանել իրենց գույքի վերաբերյալ փաստաթղթերն ու այլ վկայությունները
12.11.2020
19:00
Ի՞նչ կարգավիճակով են Արցախի բնակիչները դուրս գալիս այն բնակավայրերից, որոնք, ըստ 2020 թվականի նոյեմբերի 10-ի Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ստորագրված համատեղ հայտարարության, հանձնվելու են Ադրբեջանի Հանրապետությանը:

Ի՞նչ փաստաթղթեր պետք է ունենան արցախցիները՝ հետագայում որպես ապացույց ներկայացնելու մասնավոր կամ մշակութային իրավունքների վերականգնմանն ուղղված հայցերի դեպքում:

Հանրային լրագրության ակումբ ՀԿ -ի Մեդիա կենտրոնի կազմակերպած քննարկման ընթացքում իրավաբան, Արցախի հայության իրավունքների պաշտպան Աննա Աստվածատուրյան Թերքոթը նշեց, որ այդ օրերին մարդիկ միայն ապրելու խնդիր ունեն, շատերը չգիտեն, թե  հաջորդ օրն ինչ է լինելու, ուր մնաց  մտաածեն դատական գործընթացի մասին: Մինչդեռ ըստ իրավաբանի`փաստաթղթերի հավաքագրումը շատ կարևոր է հետագա դատական գործընթացների համար:  Աննան ինքը փախստական է, նրա ընտանիքը տասնամյակներ առաջ Բաքվում հայերի ջարդերի ժամանակ մի կերպ կարողացել է փրկվել: 

Իրավաբան Մելինե Մայիլյանը Արցախից տեղափոխվող բոլոր քաղաքացիներին կոչ արեց իրենց հետ վերցնել ցանկացած փաստաթուղթ`անձնագիր, ծննդյան վկայական, գույքի և ունեցվածքի սեփականության վկայականներ: «Կարող է իրենց բնակության վայրից ընդհանրապես շատ հեռու տեղում իրենք հողային տարածքներ ունեն։ Կամ ունեն այլ մասնավոր սեփականություն, օրինակ, անշարժ գույք, ավտոմեքենաներ, մշակութային արժեք ներկայացնող իր: Նմանատիպ փաստաթղթերի հավաքագրումը պետք է տեղի ունենա»։

Ամերիկյան Nixon Peabody իրավաբանական ընկերության փաստաբան Իռեն Շոլ-Թադևոսյանն էլ հավելեց, որ եթե նույնիսկ մարդիկ չհասցնեն վերցնել այդ փաստաթղթերը, ապա պետք չէ խուճապի մատնվել: Նա կոչ արեց պահպանել տվյալ բնակավայրում ապրելու և տան մասին բոլոր ապացույցները, մասնավորապես` լուսանկարներ, տեսանյութեր, մամուլի հրապարակումներ և այլ վկայություններ:«Եթե ձեր հեռախոսում ունեք լուսանկարներ, որտեղ երևում է ձեր տունը և այն, որ դուք ապրում եք այդ տանը, պետք է այդ նկարները պահեք մի քանի տեղերում, որ լուսանկարները չկորչեն։ Նմանապես, եթե թերթերում հոդվածներ են հրապարկվել, որտեղ ներկայացված են տարածքում ապրող ընտանիքների մասին և թե ինչ նրանք ունեն, պետք է գտնել դրանք և պահել»։ Իրավաբանի խոսքով` դրանք փաստաթղթեր չեն, բայց կարող են օգտագործվել որպես ապացույց։

Աննա Աստվածատուրյան Թերքոթը նշեց, որ տարբեր հարթակներում ներկայացրել է Արցախի  հիմնախնդիրները: Ըստ նրա` 90-ականներին փախստականների վերաբերյալ տեղեկություններն ամբողջական ու լիարժեք  չեն հավաքագրվել ու  պահպանվել: Ուստի իրավաբանի խոսքով` Հայաստանի կառավարությունը չպետք է թույլ տա այդ սխալը:

Աննա Աստվածատուրյան Թերքոթը նշեց, որ երբ սոցիալական կայքերում բարձրաձայնել է այդ խնդիրերի մասին, շատ մարդիկ են արձագանքել` ներառյալ ԵՊՀ դասախոսներ, գիտանականներ, Արցախի ու Հայաստանի օմբուդմեններ Արտակ Բեգլարյանը և Արման Թաթոյանը:

Նա ասում է, որ տեղեկությունների հավաքագրման գործին պետք է լծվեն նաև հասարակական կազմակերպությունները: Ըստ նրա` այսօր թեև բոլորը շոկի մեջ են, սական պետք է կարողանան կազմակերպվել ու ճիշտ մոտեցում ցույց տալ այս խնդիրներին: Իրավաբանն ընդգծեց, որ ամենամեծ բեռը կառավարության վրա է, պետք է կարողանալ այդ ամբողջ տեղեկատվությունը հավաքել ու ճիշտ  դասակարգել ու պահպանել:

Ինչ վերաբերում է նյութական փոխհատուցումների հարցին Իռեն Շոլ-Թադևոսյանը, ով զբաղվում է Հոլոքոստից տուժած հրեա քաղաքացիների ունեցվածքի փոխհատուցման գործերով ամերիկյան դատարաններում, նշեց, որ դատական գործընթացները կարող են երկար տևել: «Օրինակ, Հոլոքոստի դեպքում դատական հայցը սկսել է 40 տարի հետո և միայն անցյալ տարի է դատական գործը փակվել, սակայն պետք չէ սահմանափակվել որևէ ժամանակով: Ոչ ոք չգիտի` հետագայում ինչ փոփոխություններ կլինեն թե Արցախում, թե  միջազգային ատյաններում: Բոլոր փաստաթղթերը, ապացույցները պետք է պահպանել, քանի որ հնարավոր է` այնպիսի փոփոխություններ տեղի ունենան, որոնք նպաստավոր պայմաններ ստեղծեն նմանատիպ գործերի առաջխաղացման և հաջողության համար»:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Ռազմական դրություն. սահմանափակ ազատության ԶԼՄ-ներ
25.11.2020
13:00
Նոյեմբերի 25-ին, ժամը 13:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում՝ Ռազմական դրություն. սահմանափակ ազատության ԶԼՄ-ներ թեմայով:
Պատերազմի չպայթած զինամթերքը. ռիսկեր, հետևանքներ
24.11.2020
16:00
Նոյեմբերի 24-ին, ժամը 16:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց վեբինար «Պատերազմի չպայթած զինամթերքը. ռիսկեր, հետևանքներ» թեմայով:

Փախստականներ՝ չճանաչված պետությունից. ո՞ր իրավունքով են պաշտպանված
20.11.2020
18:00
Նոյեմբերի 20-ին, ժամը 18:00-ին, Մեդիա կենտրոնը անցկացրեց հարցազրույց միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանի հետ՝ «Փախստականներ՝ չճանաչված պետությունից. ո՞ր իրավունքով են պաշտպանված» թեմայով:
Պատերազմական լրագրության հոգեբանական վտանգները
19.11.2020
17:00
Պատերազմական գոտում լրագրողների աշխատանքը լի է սթրեսային իրավիճակներով, նրանք գրեթե ամեն օր առնչվում են մարդկային տառապանքի, տարատեսակ ավերածությունների հետ։ Երբ պատերազմի տրավման չի շրջանցում լրագրողներին, այն դառնում է մարտահրավեր՝ լրագրողի աշխատանքի ու նրա լսարանի համար։





Միջազգային մամուլը՝ ԼՂ շուրջ ստեղծված նոր իրավիճակի մասին
18.11.2020
12:00
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 12։00-ին, «Մեդիա կենտրոն»-ը կազմակերպեց առցանց քննարկում «Միջազգային մամուլը՝ ԼՂ շուրջ ստեղծված նոր իրավիճակի մասին» թեմայով։

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ
06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

27-03-2020

Մեկ շաբաթվա ընթացքում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը Թուրքիայում տասնապատկվել է, մահացել է 75 մարդ:...