« Վերադառնալ ցանկին
Նոյեմբերի 12-ին, ժամը 19:00-ին, Մեդիա կենտրոնը կկազմակերպի առցանց քննարկում «Ի՞նչ անել, որպեսզի հետագայում որպես ապացույց օգտագործվող նյութեր ունենալ ` մասնավոր ու մշակութային իրավունքների վերականգնմանն ուղղված հայցերի համար»:

Բանախոսներ՝
Իռեն Շոլ-Թադևոսյան, ամերիկյան Nixon Peabody իրավաբանական ընկերության փաստաբան
Աննա Աստվածատուրյան Թերքոթ, իրավաբան, Արցախի հայության իրավունքների պաշտպան
Միլենա Մայիլյան, իրավաբան

Ի՞նչ փաստաթղթեր պետք է ունենալ՝ հետագայում որպես ապացույց ներկայացնելու մասնավոր կամ մշակութային իրավունքների վերականգնմանն ուղղված հայցերի դեպքում:

Այս և մի շարք այլ հարցերի պատասխանները կստանանք մասնագետներից:

Կապահովվի հայերեն-անգլերեն և անգլերեն-հայերեն հաջորդական թարգմանություն:

Իռեն Շոլ-Թաթևոսյանը ԱՄՆ հեղինակավոր Nixon Peabody իրավաբանական ընկերության փաստաբան է՝ ներգրավվելով կոմերցիոն, աշխատանքային իրավունքների և գործատուների հետ հարաբերությունները կարգավորող դատական բարդ գործերում: Նա ունի դատական գործերի փորձառություն՝ կապված «Արտասահմանյան ինքնիշխանության անձեռնմխելիության մասին» օրենքի հետ, երբ հակամարտությունների ժամանակ տեղահանվում են մշակութային արժեքները: Նա ներգրավված էր ԱՄՆ-ում դատաքննության ենթարկվող առաջին գործերից մեկում, որը վերաբերում էր միջազգային իրավունքի խախտման:

Աննա Աստվածատուրյան Թերքոթը ամերիկահայ գրող է, դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու։ «Ոչ մի տեղ․ արտաքսման մի պատմություն» ( Nowhere, a Story of Exile) գրքի հեղինակն է, դասախոսում է հայերի կացության մասին Ադրբեջանում՝ մարդու իրավունքների և միջազգային օրենքի շրջանակներում, ինչպես նաև պաշտպանում է հայերի քաղաքական իրավունքները՝ Արցախի Հանրապետությունում ինքնավարություն հաստատելու գործում, կարևոր դեր է ունեցել Մեն նահանգի կողմից 2013 թվականին Արցախի Հանրապետության անկախության ճանաչման գործում։ 2015 թվականին ընտրվել է Մեն շրջանի Ուեստբրուք քաղաքի խորհրդի անդամ։

Մելինե Մայիլյանը իրավաբանական գիտությունների դոկտորի կոչում է ստացել 2013 թվականին Կալիֆոռնիայի համալսարանի Դեվիսի իրավաբանական դպրոցում: Տիկին Մայիլյանը տարատեսակ իրավական խնդիրներ ունեցող ներգաղթյալների շահերը ներկայացնելու մեծ փորձ ունի: Հետագայում նա բացել է «Մայիլյան» իրավաբանական ընկերությունը: Մելինե Մայիլյանը շուրջ մեկ տասնամյակ Լոս Անջելեսի հայկական համայնքի ակտիվ անդամ է: Անդամակցում է Միավորված երիտասարդ հայերի գործադիր կոմիտեին (UYA):
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ
06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

27-03-2020

Մեկ շաբաթվա ընթացքում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը Թուրքիայում տասնապատկվել է, մահացել է 75 մարդ:...