Պատերազմական իրավիճակում մարդու իրավունքները թիրախավորելը ուղղված է պետության խարխլմանը
28.10.2020
12:00
Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Ի՞նչ նպատակով են թիրախավորվում իրավապաշտպանները պատերազմի ժամանակ» թեմայով։


Պատերազմական իրավիճակում մարդու իրավունքները, մարդու իրավունքներով զբաղվողներին թիրախավորելը ուղղված է պետության խարխլմանը: Այս մասին  «Մեդիա կենտրոնի» կազմակերպած «Ի՞նչ նպատակով են թիրախավորվում իրավապաշտպանները պատերազմի ժամանակ» թեմայով քննարկման ընթացքում հայտարարեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։ «Այս պայմաններում, երբ իրապես կա պետության ու բնակիչների ֆիզիկական  գոյության սպառնալիք, երբ ռազմաճակատում մարդկային զոհեր ենք ունենում, ռեսուրսները համախմբելուց բացի այլ հարցի մասին չպետք է մտածենք, սակայն տեղի են ունենում թիրախավորումներ»,- նշեց իրավապաշտպանը։ Ըստ նրա՝ եթե ուշադրություն դարձնենք, թե երբ ու ովքեր են այդ պիտակավորումները տարածողները, հասկանալի կլինի պիտակավորման գործողությունների նպատակը։ «Մարդու իրավունքների գաղափարը պետության հիմնասյուներից է, երբ թիրախավորում ես մարդու իրավունքներով զբաղվողներին, պետության սպառնալիքներին դիմագրավելու դիմադրողականությունը թուլացնում ես, այդ դեպքում հարց է առաջանում՝ որն է ձեր նպատակը, մնում է մի բան՝ իշխանություն վերցնելը», - նշեց Արթուր Սաքունցը։ Ըստ նրա՝ թավշյա հեղափոխությունից հետո նախկին իշխանությունները ու նրանց համակիրները նոր իշխանությանը թիրախավորում էին «սորոսական» պիտակավորմամբ։ «Այսինքն՝ Ալիևը Հայաստանի իշխանությանը «սորոսական» անվանելով՝ ունեցել է նման պիտակավորման հայաստանյան աջակիցները։ Ալիևն ուղղակի կրկնում է թավշյա հեղափոխությամբ իշխանություններից հեռացվածների պիտակավորումը» ,- նշեց Արթուր Սաքունցը։

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի կարծիքով՝ առաջին հերթին թիրախում արժեքներն են։ Անդրադառնալով դիտարկմանը, որ մեր հակառակորդը մեկն է՝ սահմանից այն կողմ, սակայն թիրախավորումներ են տեղի ունենում նաև երկրի ներսում, Զարուհի Հովհաննիսյանը պատասխանեց․ «Պատերազմն այն արհավիրքն է, որ առաջին հերթին սկսում է խարխլել արժեքները։ Արժեքների վերաբերյալ կասկածներն ու թիրախավորումը արտահայտվում է տարբեր մակարդակում՝ անհատական, լրատվամիջոցների և պետության: Լրատվամիջոցն ունի պարտավորություն և պատասխանատվություն հասարակության առջև, թե ինչ տեղեկատվություն կամ տեսակետ է հասցնում իր խողովակներով: Խոսքի ազատության շղարշի տակ լրատվամիջոցը ակնհայտ ատելության խոսք է հնչեցնում, թիրախավորում կոնկրետ արժեքներ և իրենց առջև խնդիրներ դրած իրավապաշտպաններին»,- նշեց Զարուհի Հովհաննիսյանը՝ ընդգծելով նաև, որ պետության պարտավորությունն է պաշտպանել իրավապաշտպան հանրույթներին, սակայն այդ պարտավորությունը չի կատարվում: Զարուհի Հովհաննիսյանի խոսքով՝ պատերազմական իրավիճակում իրավապաշտպաններն ամբողջությամբ լծված են Արցախից ժամանածների իրավունքների պաշտպանությամբ, փաստահավաք գործունեությամբ։ «Հատկապես հիմա՝ պատերազմական իրավիճակում իրավապաշտպանների՝ փաստահավաք և մարդասիրական գործունեությունը պետք է պաշտպանված լինի պետության կողմից։ Իրավապաշտպան կազմակերպությունների փաստահավաք աշխատանքն է վաղը ներկայացվելու միջազգային կառույցներին՝ որպես պատերազմական հանցագործությունների ապացույցներ։ Այս հանրությանը թիրախավորելու պարագայում ո՞վ է  պետության թշնամին ու ով է ադրբեջանական ու թուրքական առաջնորդների կողքին լուսանկար տեղադրելու արժանի»,- հարց հնչեցրեց իրավապաշտպանը։

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանն էլ նշեց, որ պատերազմական այս վիճակում նախկին իշխանությունները որևէ մտադրություն չունեն իրենց թալանածը վերադարձնելու: «Փորձեր են եղել ինձ իրենց կողմը տանելու, բայց ես կտրականապես մերժել եմ, պարզ է, որ դրանով դարձել եմ իրենց թշնամին:  Քոչարյանասեր զանգվածը ապականել է մթնոլորտը, տեսնում ենք, թե սոցիալական ցանցերում ինչ է կատարվում, նրանք որոշել են իրավապաշտպաններին ամեն կերպ վարկաբեկել»,- ասաց Ժաննա Ալեքսանյանը: Ըստ նրա՝ անգամ պատերազմական իրավիճակում նախկին իշխանությունները շարունակում են իշխանություն վերցնելու  իրենց մղումները, բայց քանի որ իրականում քաղաքական գնաատական տրված չէ այդ ուժերին, նրանց կատարած հանցագործություններին, թալանին, այդ խնդիրների բարձրաձայնողները իրավապաշտպաններն են, ուստի այդ խանգարող մարդկանց որոշել են ճանապարհից հեռացնել, վարկաբեկել։

Իրավապաշտպանները հիշեցրեցին, որ 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ նման թիրախավորում իրենց նկատմամբ չկար, քանի որ թիրախավորողները այն ժամանակ իշխանություն էին։

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Ռազմական դրություն. սահմանափակ ազատության ԶԼՄ-ներ
25.11.2020
13:00
Նոյեմբերի 25-ին, ժամը 13:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում՝ Ռազմական դրություն. սահմանափակ ազատության ԶԼՄ-ներ թեմայով:
Պատերազմի չպայթած զինամթերքը. ռիսկեր, հետևանքներ
24.11.2020
16:00
Նոյեմբերի 24-ին, ժամը 16:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց վեբինար «Պատերազմի չպայթած զինամթերքը. ռիսկեր, հետևանքներ» թեմայով:

Փախստականներ՝ չճանաչված պետությունից. ո՞ր իրավունքով են պաշտպանված
20.11.2020
18:00
Նոյեմբերի 20-ին, ժամը 18:00-ին, Մեդիա կենտրոնը անցկացրեց հարցազրույց միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանի հետ՝ «Փախստականներ՝ չճանաչված պետությունից. ո՞ր իրավունքով են պաշտպանված» թեմայով:
Պատերազմական լրագրության հոգեբանական վտանգները
19.11.2020
17:00
Պատերազմական գոտում լրագրողների աշխատանքը լի է սթրեսային իրավիճակներով, նրանք գրեթե ամեն օր առնչվում են մարդկային տառապանքի, տարատեսակ ավերածությունների հետ։ Երբ պատերազմի տրավման չի շրջանցում լրագրողներին, այն դառնում է մարտահրավեր՝ լրագրողի աշխատանքի ու նրա լսարանի համար։





Միջազգային մամուլը՝ ԼՂ շուրջ ստեղծված նոր իրավիճակի մասին
18.11.2020
12:00
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 12։00-ին, «Մեդիա կենտրոն»-ը կազմակերպեց առցանց քննարկում «Միջազգային մամուլը՝ ԼՂ շուրջ ստեղծված նոր իրավիճակի մասին» թեմայով։

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ
06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

27-03-2020

Մեկ շաբաթվա ընթացքում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը Թուրքիայում տասնապատկվել է, մահացել է 75 մարդ:...