«Հայերի համար սա գոյաբանական կռիվ է»
23.10.2020
14:00
Հոկտեմբերի 23-ին, ժամը 14:00-ին, Մեդիա կենտրոնն առցանց քննարկում անցկացրեց «Վատ խաղաղություն կամ լավ պատերազմ. ո՞րն է Արցախյան խնդրի լուծումը» թեմայով:

Բանախոսներն էին՝
- Լոուրենս Բրոերս , քաղաքագետ, վերլուծաբան, լոնդոնյան Conciliation Resources խաղաղարար ընկերության Կովկասի ծրագրերի տնօրեն,
- Բորիս Նավասարդյան, Երևանի մամուլի ակումբի նախագահ

- Դենիս Սամութ, «Լինքս» ընկերության ղեկավար և commonspace.eu-ի գլխավոր խմբագիր

 

Սեպտեմբերի 27-ին Արցախի Հանարպետության վրա ադրբեջանաթրքական հարձակմանը միջազգային կառույցները ժլատ արձագանքեցին։ «Կողմերին կոչ ենք անում․․․», «Խորապես մտահոգված ենք…», «Անհանգստացած ենք…» կոչերը, հրադադար հաստատելու ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների ջանքերը դեռևս արդյունք չեն տվել:
Ծանր մարտերը՝ մեծ կորուստներով, շարունակվում են հենց այս պահին էլ:  
Ինչպե՞ս են միջազգային փարձագետներն ընկալում խնդիրը: Որքանո՞վ է այս պատերազմն ընկալվում ոչ թե իբրև պատմական կոնտեքստից դուրս իրադարձություն, այլ  որպես պատմական իրողությունների՝ 1915 թվականի Հայոց ցեղասպանության, Սումգայիթի ու Բաքվի ջարդերի շարունակություն, որպես հայ ժողովրդի գոյաբանական պայքար:

Լոուրենս Բրոերս, քաղաքագետ, վերլուծաբան, լոնդոնյան Conciliation Resources խաղաղարար ընկերության Կովկասի ծրագրերի տնօրեն.

«Այս հակամարտությունը Հայաստանում և մասնավորապես Լեռնային արաբաղում ընկալվում է որպես գոյաբանական: Սա բարձրացնում է անցյալում զանգվածային իրավունքների ոտնահարման ժառանգման հարցը: Սա նաև ընդգծում է այս երեք շաբաթվա ընթացքում տեղի ունեցածի՝ անկախ միջազգային հետաքննության անհրաժեշտությունը մարդու իրավունքների, ռազմական հանցագործությունների տեսանկյունից։ Այս խնդիրները պետք է նախանշվեն և դրվեն որոշակի փուլում: Ես կարծում եմ, որ այս հակամարտության էքզիստենցիալ բնույթը և դրա արմատները միջազգային հանրության կողմից ընկալվում է: Սա խթանում է հրադադարի տրամաբանական ընթացքը, հատկապես այս պատերազմի ժամանակակից սարսափելի բնույթի տեսանկյունից: Եթե Պուտինի կողմից հնչեցված զոհվածների թիվը ճշգրիտ է՝ 5000 մարդ, դա 1988-1994 թվականների վեց տարիների ընթացքում գրանցված զոհերի թվի մոտավորապես 20% -ն է: Դա ցույց է տալիս պատերազմի զոհերի մասշտաբը, որը ևս մեկ անգամ ընդգծում է մարտերի դադարեցման հրատապ անհրաժեշտությունը»։   

Դեննիս Սամութ,  «Լինքս» ընկերության ղեկավար. «Կարծում եմ, այն, ինչը աշխարհը բացարձակապես չի ցանկանում տեսնել, դա Լեռնային Ղարաբաղի հայ ժողովուրդն է: Լեռնային Ղարաբաղը մեկ անգամ արդեն ենթարկվել է էթնիկական զտումների, և դա, իհարկե, չպետք է կրկնվի: Ինչպես պաշտպանել քաղաքացիական բնակչությանը այս բարդ իրավիճակում,  մարտահրավեր է, որն անհրաժեշտ է անմիջապես օրակարգ մտցնել, քանի որ իրավիճակը գնալով բարդանում է: Եթե Ադրբեջանի նպատակն է գրավել Ստեփանակերտը և Լեռնային Ղարաբաղի այլ տարածքներ, դա առաջ է բերում մի շարք հարցեր, որոնք այս դիսկուրսը այլ մակարդակի են բարձրացնում: Դիսկուրսի հիմքում պետք է լինի ցանկացած իրավիճակում քաղաքացիական բնակչության պաշտպանությունը: Սա այն հարցն է, որը պետք է քննարկվի միջազգային հանրությունում: Բոլորը պետք է հիշեն, որ կան միջազգային իրավունքի միջազգային իրավական պարտավորություններ, որոնք պաշտպանում են քաղաքացիական բնակչությանը: Եվ սա պետք է լինի բոլոր քննարկումների կենտրոնում»:  

Բորիս Նավասարդյան, Երևանի մամուլի ակումբի նախագահ.  «Շատ կարևոր է, որ միջազգային հանրությունը ընդունի 1990-ականներից ի վեր աշխարհում տեղի ունեցած փոփոխությունները: Ես հիանալի հիշում եմ, որ նույնիսկ 90-ականների վերջին երբ ինչ-որ մեկը ասում էր, որ Թուրքիան սպառնալիք է Հայաստանի համար, փորձագետների մեծամասնությունը դրան հումորով էր վերաբերվում, նրանք վստահ էին, որ դա հնարավոր չէ, Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, Թուրքիան որոշակի պարտավորություններ ունի ՆԱՏՕ-ի իր գործընկերների առջև , և ինքը իրեն երբեք իրեն թույլ չի տա որևէ հարձակողական գործողություն Հայաստանի նկատմամբ: Մեկ այլ կարևոր հայտարարություն, որը ես ուզում եմ հիշել, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունն է, որն ասում էր, որ ՄԱԿ-ի ստեղծումից ի վեր ոչ մի պետություն չի անհետացել քարտեզից, միայն նոր պետություններ են հայտնվել: Իրականությունը, որը մենք ունենք այժմ՝ գնահատելով միջազգային հանրության անվտանգության քաղաքականության ռեսուրսները, պետք է գիտակցենք, որ շատ հնարավոր է, որ ինչ-որ պետություն անհետանա ներկայիս իրավիճակի պայմաններում: Մենք չենք կարող բացառել Հայաստանի դեմ հարձակողական գործողությունները: Սա փոխում է ամեն ինչ: Այդ տեսանկյունից, ես կարծում եմ, որ երբ մենք ձևավորում ենք հակամարտությունը լուծելու խնդիրները, օրակարգերը և մոդելները, մենք պետք է բացառենք ակնհայտ ստի հիման վրա ձևավորված ցանկացած քննարկում: Մինչդեռ մենք լսում ենք նման ստեր ադրբեջանական կողմից: Միջազգային հանրության կողմից դրանք ընկալվում են որոշակի հիմքեր ունեցող հայտարարություններ, բայց պետք է շատ հստակ արձագանք լինի Բաքվի կողմից արված ցանկացած հայտարարության վերաբերյալ, օրինակ `Ադրբեջանում կա հայկական համայնք, որը կազմում է 30 000 մարդ, ինչը ակնհայտ սուտ է: Նույնիսկ եթե կան որոշ մարդիկ, ովքեր ունեն հայկական արմատներ և ապրում են Ադրբեջանում, դրանք մարդիկ են, ովքեր կորցրել են իրենց ինքնությունը և չեն ցանկանում նույնիսկ հիշել իրենց ինքնությունը, քանի որ դա սպառնում է նրանց կյանքին: Նման հայտարարություններին պետք է անմիջապես արձագանքեն բոլորը, որպեսզի դրանք փաստարկ չհամարվեն ընդհանրապես: Կամ մեկ այլ հայտարարություն այն մասին, որ հայերն իրենք են ռմբակոծել Շուշիի տաճարը: Երբ բանակցային գործընթացի կողմերից մեկը իրենց թույլ է տալիս նման հայտարարություններ, մենք երբեք չենք կարող հասնել որևէ կառուցողական լուծման: Այսպիսով, ցանկացած շահարկման դեմ հիմնական դիրքորոշումը պետք է լինի որպես սկզբունք, որը վերահսկվում է միջնորդների կողմից ցանկացած տեսակի երկխոսության գործընթացում: Քանի դեռ այդպիսի կեղծիքները կան, շատ դժվար կլինի գտնել որևէ լուծում և հնարավոր չէ համոզված լինել, որ Հայաստանի հանդեպ չի կարող լինել գոյաբանական սպառնալիք»։

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Ռազմական դրություն. սահմանափակ ազատության ԶԼՄ-ներ
25.11.2020
13:00
Նոյեմբերի 25-ին, ժամը 13:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում՝ Ռազմական դրություն. սահմանափակ ազատության ԶԼՄ-ներ թեմայով:
Պատերազմի չպայթած զինամթերքը. ռիսկեր, հետևանքներ
24.11.2020
16:00
Նոյեմբերի 24-ին, ժամը 16:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց վեբինար «Պատերազմի չպայթած զինամթերքը. ռիսկեր, հետևանքներ» թեմայով:

Փախստականներ՝ չճանաչված պետությունից. ո՞ր իրավունքով են պաշտպանված
20.11.2020
18:00
Նոյեմբերի 20-ին, ժամը 18:00-ին, Մեդիա կենտրոնը անցկացրեց հարցազրույց միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանի հետ՝ «Փախստականներ՝ չճանաչված պետությունից. ո՞ր իրավունքով են պաշտպանված» թեմայով:
Պատերազմական լրագրության հոգեբանական վտանգները
19.11.2020
17:00
Պատերազմական գոտում լրագրողների աշխատանքը լի է սթրեսային իրավիճակներով, նրանք գրեթե ամեն օր առնչվում են մարդկային տառապանքի, տարատեսակ ավերածությունների հետ։ Երբ պատերազմի տրավման չի շրջանցում լրագրողներին, այն դառնում է մարտահրավեր՝ լրագրողի աշխատանքի ու նրա լսարանի համար։





Միջազգային մամուլը՝ ԼՂ շուրջ ստեղծված նոր իրավիճակի մասին
18.11.2020
12:00
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 12։00-ին, «Մեդիա կենտրոն»-ը կազմակերպեց առցանց քննարկում «Միջազգային մամուլը՝ ԼՂ շուրջ ստեղծված նոր իրավիճակի մասին» թեմայով։

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ
06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

27-03-2020

Մեկ շաբաթվա ընթացքում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը Թուրքիայում տասնապատկվել է, մահացել է 75 մարդ:...