Հումանիտար աղետ․արցախցիների կրթության իրավունքի ոտնահարումը
23.10.2020
11:00
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, «Մեդիա կենտրոն»-ը կազմակերպեց առցանց քննարկում «Հումանիտար աղետ․արցախցիների կրթության իրավունքի ոտնահարումը» թեմայով։
Բանախոսներն էին՝
- Սերոբ Խաչատրյան՝ կրթության փորձագետ
- Լուսինե Խառատյան՝ Կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամ
- Օքսաննա Ենգիբարյան՝ «Արեգնազան» կրթահամալիրի ուսուցիչ, կազմակերպիչ
- Քնարիկ Ներսիսյան՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Հյուսիսային դպրոցի գեղարվեստի ղեկավար

«Այժմ մենք միանգամից երկու աղետի դեմ ենք կանգնած՝ պատերազմ եւ համաճարակ, որոնք միասին բարդ իրավիճակ են ստեղծում երեխաների և կրթության համար…Ինչո՞ւ հնարավոր չէ ստեղծել միջազգային այնպիսի մեխանիզմ, որ բոլոր այն երկրները, որոնք պատերազմ կսկսեն վարել այս իրավիճակում, նրանց հանդեպ պատժամիջոցներ կիրառվեին»,-Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկման ընթացքում նշեց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը:

Թուրք-ադրբեջանական ահաբեկչության ու կատաղի ագրեսիայի պատճառով խախտվել և խախտվում է շուրջ 33 հազար մարդու կրթության իրավունք։ Սեպտեմբերի 27-ից սկսած՝ Արցախում ուսումնական բոլոր հաստատություններն անորոշ ժամանակով փակվել են։ Արցախի Հանրապետության ավելի քան 24 հազար երեխա չի հաճախում դպրոց` չունի կրթության իր իրավունքն իրացնելու հնարավորություն:

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի կարծիքով՝ հերթական անգամ ականատես ենք լինում մի իրավիճակի, երբ կրթությունը և երեխաները տուժում են որպես առաջնային օղակներ: «Երբ նայում ենք միջազգային կառույցների օրակարգը, այնտեղ միշտ շեշտվում է այն գաղափարը, որ բոլոր երեխաներն ունեն կրթության իրավունք, ինչը ենթադրում է, որ անկախ նրանից, թե երեխան որ տարածքում է, ինչ սեռի է, ինչ ազգի է, նրա կրթության իրավունքը պետք է գերակա համարվեր, բայց, ցավոք, տեսնում ենք, որ կա անտարբերություն, լռություն Արցախի երեխաների ոչ միայն կրթության իրավունքի, այլև ընդհանրապես կյանքի ամբողջական իրավունքների նկատմամբ»,- նշեց Սերոբ Խաչատրյանը:

Կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամ Լուսինե Խառատյանի կարծիքով՝ միջազգային կառույցները, որոնք կոչված են պաշտպանելու համամարդկային արժեքները, մարդու իրավունքները, այս պահին հայտարարություններից բացի՝ ոչինչ չեն անում: «Միջազգային կառույցները չեն փորձում հանդես գալ իրենց կողմից իսկ հռչակված իրավունքների պաշտպանությամբ և գործուն քայլեր չեն ձեռնարկում։ Հայաստանի ՀԿ-ների և հանրության ճնշման արդյունքում «Յունիսեֆի» հայաստանյան գրասենյակն ընդամենը զգուշավոր հայտարարարություն տարածեց, որտեղ ընդամենը դատապարտում է և ոչ ավելին: Չենք տեսնում ցանկություն գործուն մեխանիզմներով ներգրավվելու այս խնդրում»: Ըստ Լուսինե Խառատյանի՝ Արցախի՝ չճանաչված տարածք լինելը չի արդարացնում միջազգային կառույցների հռչակված արժեքներից հետ կանգնելը։ «Պետք է շարունակենք ավելի ուժեղ ճնշում գործադրել, որպեսզի այդ կառույցները գնան տեղում ծանոթանան իրավիճակին, պահանջենք, որ կատարեն իրենց առաջնային պարտականությունը, քանի որ նրանք կոչված են պաշտպանելու միջազգային փաստաթղթերը, որոնց մաս են կազմում թե Հայաստանը, թե Ադրբեջանը»։  

Սերոբ Խաչատրյանն ընդգծեց, որ միջազգայինն կազմակերպություննեըր սնվում են  տարբեր գերհզոր պետություններից, ինչն էլ նրանց՝ այսպիսի իրավիճակներում դրսևորած անատամ լինելու պատճառն է․ շատ քայլեր պատերազմական իրավիճակներում կախված է պետությունների դիրքորոշումներից։ «Այս իրավիճակը լավ հնարավորություն է մեզ համար, որպեսզի վերահաստատենք՝ միջազգային կազմակերպությունների առաքելությունը ոչ թե պարզապես ծրագրեր իրականացնելն է, այլ մարդու իրավունքների հետ կապված մեխանիզմների ապահովումը։ Եթե դպրոցներ են ռմբակոծվում, երեխաներ են տուժում, ապա այս իրավիճակում ինչ-որ ծրագրեր իրականացնելն անիմաստ է դառնում»։ Ըստ փորձագետի՝ ստեղծված պատերազմական, ճգնաժամային իրավիճակը լավ հնարավորություն է միջազգային կառույցների համար, որ գործով տեր կանգնեն որդեգրա կարգախոսներին ու հայտարարած ծրագրերին․ պաշտպանեն երեխաների կյանքի, այնուհետև նաև կրթության իրավունքը։

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Ռազմական դրություն. սահմանափակ ազատության ԶԼՄ-ներ
25.11.2020
13:00
Նոյեմբերի 25-ին, ժամը 13:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում՝ Ռազմական դրություն. սահմանափակ ազատության ԶԼՄ-ներ թեմայով:
Պատերազմի չպայթած զինամթերքը. ռիսկեր, հետևանքներ
24.11.2020
16:00
Նոյեմբերի 24-ին, ժամը 16:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց վեբինար «Պատերազմի չպայթած զինամթերքը. ռիսկեր, հետևանքներ» թեմայով:

Փախստականներ՝ չճանաչված պետությունից. ո՞ր իրավունքով են պաշտպանված
20.11.2020
18:00
Նոյեմբերի 20-ին, ժամը 18:00-ին, Մեդիա կենտրոնը անցկացրեց հարցազրույց միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանի հետ՝ «Փախստականներ՝ չճանաչված պետությունից. ո՞ր իրավունքով են պաշտպանված» թեմայով:
Պատերազմական լրագրության հոգեբանական վտանգները
19.11.2020
17:00
Պատերազմական գոտում լրագրողների աշխատանքը լի է սթրեսային իրավիճակներով, նրանք գրեթե ամեն օր առնչվում են մարդկային տառապանքի, տարատեսակ ավերածությունների հետ։ Երբ պատերազմի տրավման չի շրջանցում լրագրողներին, այն դառնում է մարտահրավեր՝ լրագրողի աշխատանքի ու նրա լսարանի համար։





Միջազգային մամուլը՝ ԼՂ շուրջ ստեղծված նոր իրավիճակի մասին
18.11.2020
12:00
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 12։00-ին, «Մեդիա կենտրոն»-ը կազմակերպեց առցանց քննարկում «Միջազգային մամուլը՝ ԼՂ շուրջ ստեղծված նոր իրավիճակի մասին» թեմայով։

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ
06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

27-03-2020

Մեկ շաբաթվա ընթացքում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը Թուրքիայում տասնապատկվել է, մահացել է 75 մարդ:...