« Վերադառնալ ցանկին
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, «Մեդիա կենտրոն»-ը կազմակերպում է առցանց քննարկում «Հումանիտար աղետ․արցախցիների կրթության իրավունքի ոտնահարումը» թեմայով։

Բանախոսներ՝
- Սերոբ Խաչատրյան՝ կրթության փորձագետ
- Լուսինե Խառատյան՝ Կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամ
- Օքսաննա Ենգիբարյան՝ «Արեգնազան» կրթահամալիրի ուսուցիչ, կազմակերպիչ
- Քնարիկ Ներսիսյան՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Հյուսիսային դպրոցի գեղարվեստի ղեկավար

Թուրք-ադրբեջանական ահաբեկչության ու կատաղի ագրեսիայի պատճառով խախտվել և խախտվում է շուրջ 33 հազար մարդու կրթության իրավունք։ 24 հազար աշակերտ դպրոց չի հաճախում, 4016 երեխա՝ մանկապարտեզ, 4986 ուսանող՝ արհեստագործական ուսումնարան, քոլեջ և բարձրագույն ուսումնական հաստատություն։ Խոր ցավով և կսկիծով ենք նշում, որ ունենք նաև զոհված ուսանողներ»,- նշված է ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարարության հայտարարության մեջ։

Ուղիղ եթերը տեղի է ունենալու Մեդիա կենտրոնի Facebook-ի էջում, որին կարող եք հետևել այս հղմամբ՝ https://www.facebook.com/mediacenterarmenia/live

Եթե տեխնիկական խնդիրների պատճառով ուղիղ եթերը հասանելի չլինի մեր Facebook-ի էջում, ապա այն կարող եք դիտել Մեդիա կենտրոնի Youtube-ի ալիքում, այս հղմամբ՝ https://www.youtube.com/user/MediaCenterArmenia

Ելնելով ռազմական դրությամբ պայմանավորված ծրագրային ծանրաբեռնվածությունից, եթերը կարող է սկսվել հինգ րոպե ուշացումով։ Բոլոր հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ Մեդիա կենտրոնի Faceboo-ի էջի միջոցով, մենք միշտ օնլայն ենք և հասանելի։

Ցանկացած մեկնաբանություն միջոցառման ֆեյսբուքյան իվենթում, կամ ուղիղ եթերի, կամ բանախոսների ելույթների մեջբերումների վերաբերյալ գրառումների ներքով պիտի լինի բարեկրթության սահմաններում։ Ցանկացած մեկնաբանություն, որն ուղեկցվում է ատելության խոսքով, անհանդուրժողականության դրսևորմամբ, կամ եթե այն կարող է կրել հակաիրավական և մարդու իրավունքներին հակասող բնութ, ապա այն կհեռացվի անմիջապես։ Նմանօրինակ գործողությունների կրկնության դեպքում օգտատերը կարգելափակվի էջի ադմինների կողմից։

Հարգանքով՝
ՀԼԱ և Մեդիա կենտրոնի աշխատանքային թիմ 
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ
06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

27-03-2020

Մեկ շաբաթվա ընթացքում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը Թուրքիայում տասնապատկվել է, մահացել է 75 մարդ:...