« Վերադառնալ ցանկին
Մեդիա կենտրոնը շարունակում է վեբինարների շարքը՝ հոգեբանների հետ:

Հոկտեմբերի 22-ին, ժամը 18:00-ին, Մեդիա կենտրոնի երկրորդ վեբինարը՝ պատերազմի թողած հոգեբանական վերքերի, դրանք հաղթահարելու մասին, կվարի հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, հոգեբան, հոգեթերապևտ Մանե Հակոբյանը:

Ռազմական գործողությունների գոտում գտնվող , ռումբերի պայթյունների տակ, ռմբապաստարաններում օրերով մնացող մարդիկ հոգեբանական բարդ վիճակում են: Անգամ հարաբերական անդորրի ժամանակ , երբ պայթյուններ չկան, նրանք պատերազմի ձայները լսում են ենթագիտակցորեն, դռան չրխկոցն անգամ նույնացնում ռմբակոծության ձայնի հետ: Հոգեբանական ի՞նչ գործիքներ կան, որոնք կարող են մարդուն հնարավորություն տալ անելանելի թվացող այդ վիճակում ինչ-որ ելք գտնել, փորձել կառավարել բնական վախերը:

Վիրավոր զինվորները, որոնք շատ վտանգներ ու կորուստներ են տեսել, որոնց մասին չեն կարող խոսել, ռազմի դաշտից վերադառնում են լռակյաց ու իրենց տարիքից ավելի հասուն: Հոգեբանական ի՞նչ աշխատանք պիտի տարվի նրանց հետ:

Արցախից շատ երեխաներ են հիմա Հայաստանում: Նրանց հետ հոգեբաններն աշխատում են: Ի՞նչ հիմնական խնդիրներ կան, որոնք մասնագիտական արագ լուծում եմ ենթադրում՝ երեխաների աշխարհում վերքեր կամ ծանր հուշեր չթողնելու համար:

Ի՞նչ աշխատանքներ պիտի տարվեն նրանց ծնողների, մասնավորապես՝ մայրերի հետ, որոնք գերլարված են, երբեմն՝ դյուրագրգիռ:

Հոգեբանների թիվը սահմանափակ է, հետևաբար մեզ բոլորիս անհրաժեշտ են որոշակի գիտելիքներ, հմտություններ, որոնք թույլ կտան վիրավորների, զոհված զինվորների հարազատների, ընտանիքների հետ շփվել՝ առանց նրանց անհանգստացնելու:

Գրեք Ձեր հարցերը կամ դրանք հոգեբանին ուղղեք վեբինարի ընթացքում: Բոլոր հարցերն անպայման կհնչեցվեն ուղիղ եթերում:

Միջոցառումն իրականացնում է Հանրային լրագրության ակումը, Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի աջակցությամբ։

Գրանցվել՝

 

https://us02web.zoom.us/webinar/register/WN_YjIU8aKTR3Ke75uYy8IViA
____________
Զուգահեռ վեբինարը հեռարձակվելու է Մեդիա կենտրոնի Facebook-ի էջում, որին կարող եք հետևել այս հղմամբ՝ https://www.facebook.com/mediacenterarmenia/live

Եթե տեխնիկական խնդիրների պատճառով ուղիղ եթերը հասանելի չլինի մեր Facebook-ի էջում, ապա այն կարող եք դիտել Մեդիա կենտրոնի Youtube-ի ալիքում, այս հղմամբ՝

 

https://www.youtube.com/user/MediaCenterArmenia

Ելնելով ռազմական դրությամբ պայմանավորված ծրագրային ծանրաբեռնվածությունից, եթերը կարող է սկսվել հինգ րոպե ուշացումով։ Բոլոր հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ Մեդիա կենտրոնի Faceboo-ի էջի միջոցով, մենք միշտ օնլայն ենք և հասանելի։

Ցանկացած մեկնաբանություն միջոցառման ֆեյսբուքյան իվենթում, կամ ուղիղ եթերի, կամ բանախոսների ելույթների մեջբերումների վերաբերյալ գրառումների ներքով պիտի լինի բարեկրթության սահմաններում։ Ցանկացած մեկնաբանություն, որն ուղեկցվում է ատելության խոսքով, անհանդուրժողականության դրսևորմամբ, կամ եթե այն կարող է կրել հակաիրավական և մարդու իրավունքներին հակասող բնութ, ապա այն կհեռացվի անմիջապես։ Նմանօրինակ գործողությունների կրկնության դեպքում օգտատերը կարգելափակվի էջի ադմինների կողմից։

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ
06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

27-03-2020

Մեկ շաբաթվա ընթացքում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը Թուրքիայում տասնապատկվել է, մահացել է 75 մարդ:...