Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14:00-ին, Մեդիա կենտրոնը կիրականացնի առցանց վեբինար «Ապատեղեկատվությունը, փաստերի ստուգումը և մեդիա արշավները հակամարտության ընթացքում» թեմայով։
Բանախոսներ՝
- Լուսինե Գրիգորյան, Մեդիա նախաձեռնությունների կենտրոն, մեդիագրագիտության մասնագետ,
- Ալեքսանդր Մարտիրոսյան, Հանրային լրագրության ակումբ, հաղորդակցության և մեդիա մասնագետ:
Վեբինարի ընթացքում ներկայացվելու է տեղեկատվական հոսքերի ներքո տարածվող ապատեղեկատվությունը, դրա նպատակները կախված Արցախում ընթացող պատերազմի, հակամարտության սրացման և ռազմական դրության ընթացիկ իրավիճակից:
Մասնակցելով վեբինարին սոցիալական ցանցերի օգտատերերը կսովորեն փաստերի ստուգման մի քանի պարզ և հեշտ գործիքներ, այդ թվում նաև՝ որտեղից ստանալ ինֆորմացիան, ինչպես այն վերլուծել:
Վեբինարի ընթացքում անդրադարձ կլինի նաև պատերազմական իրավիճակով պայմանավորված մեդիա արշավներին, որոնք զուգահեռ ընթանում են Ֆեյսբուկում, Թվիթերում, Ինստագրամում, Տելեգրամում և այլ ցանցերում:
Միջոցառումն իրականացնում է Հանրային լրագրության ակումը, Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի աջակցությամբ։
Ելնելով ռազմական դրությամբ պայմանավորված ծրագրային ծանրաբեռնվածությունից, եթերը կարող է սկսվել հինգ րոպե ուշացումով։ Բոլոր հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ Մեդիա կենտրոնի Faceboo-ի էջի միջոցով, մենք միշտ օնլայն ենք և հասանելի։
Ցանկացած մեկնաբանություն միջոցառման ֆեյսբուքյան իվենթում, կամ ուղիղ եթերի, կամ բանախոսների ելույթների մեջբերումների վերաբերյալ գրառումների ներքով պիտի լինի բարեկրթության սահմաններում։ Ցանկացած մեկնաբանություն, որն ուղեկցվում է ատելության խոսքով, անհանդուրժողականության դրսևորմամբ, կամ եթե այն կարող է կրել հակաիրավական և մարդու իրավունքներին հակասող բնութ, ապա այն կհեռացվի անմիջապես։ Նմանօրինակ գործողությունների կրկնության դեպքում օգտատերը կարգելափակվի էջի ադմինների կողմից։