Հոկտեմբերի 13-ին, ժամը 14:00-ին, Մեդիա կենտրոնը կկազմակերպի վեբինար «Օդային տագնապ. ի՞նչ անել» թեմայով:
Վեբինարը կվարի ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Հովհաննես Եմիշյանը:
Ի՞նչ պետք է գիտենալ և ի՞նչ պետք է նախապես պատրաստ ունենալ՝ օդային տագնապի ազդանշանը հնչելուն պես արագ կողմնորոշվելու համար:
Ձեր հարցերը ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Հովհաննես Եմիշյանին կարող եք ուղղել թե՛ նախապես՝ գրելով մեր ֆեյսբուքյան էջին, թե՛ վեբինարի ընթացքում:
Միջոցառումն իրականացնում է Հանրային լրագրության ակումը, Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի աջակցությամբ։
____________
Զուգահեռ վեբինարը հեռարձակվելու է Մեդիա կենտրոնի Facebook-ի էջում, որին կարող եք հետևել այս հղմամբ՝
https://www.facebook.com/mediacenterarmenia/live
Ելնելով արտակարգ դրությամբ պայմանավորված ծրագրային ծանրաբեռնվածությունից, եթերը կարող է սկսվել հինգ րոպե ուշացումով։ Բոլոր հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ Մեդիա կենտրոնի Faceboo-ի էջի միջոցով, մենք միշտ օնլայն ենք և հասանելի։
Ցանկացած
մեկնաբանություն միջոցառման ֆեյսբուքյան իվենթում, կամ ուղիղ եթերի, կամ բանախոսների ելույթների մեջբերումների վերաբերյալ գրառումների ներքով պիտի լինի բարեկրթության սահմաններում։ Ցանկացած մեկնաբանություն, որն ուղեկցվում է ատելության խոսքով, անհանդուրժողականության
դրսևորմամբ, կամ եթե այն կարող է կրել հակաիրավական և մարդու իրավունքներին հակասող բնութ, ապա այն կհեռացվի անմիջապես։ Նմանօրինակ գործողությունների կրկնության դեպքում օգտատերը կարգելափակվի էջի ադմինների կողմից։
Հարգանքով՝
ՀԼԱ և Մեդիա կենտրոնի աշխատանքային թիմ