57-ամյա Գրետա Գրիգորյանը պատերազմի «համն» առաջին անգամ դեռ 1992թ․-ին է զգացել՝ ամուսնու մահով․ դուստրն այդ ժամանակ 10 ամսական էր։ Հիմա դուստրը ամուսնացած է, երկու երեխա ունի՝ 1 որդի ու 1 դուստր։ Երեքն էլ Գրետայի հետ Երևան են եկել։ Արցախում՝ առաջնագծում, մնացել է միայն դստեր ամուսինը։
Գրետան Շուշի քաղաքից է, նրա համար սեպտեմբերին սկսված պատերազմն անակնկալ էր։
Օրեր շարունակ անցկացրել են ապաստարանում, բայց ասում է՝ երբ գիտես սահմանին կռվող հարազատ ունես, չես կարող հանգիստ տեղդ նստել, ուզում ես դուրս գալ, տեսնել՝ ինչ է կատարվում։
Ի վերջո դուրս են եկել ու որոշել Երևան գալ։ Տանից հասցրել են միայն հագուստ վերցնել և մի քանի խաղալիք՝ թոռնիկների համար։ Գրետան ասում է՝ 5-ամյա թոռնուհին կարծում է՝ եկել են Երևան՝ հանգստանալու, իսկ 7-ամյա թոռը՝ խիստ հայկական անուն-ազգանունով փոքրիկը՝ Սանասար Բաղդասարյանը, գիտի՝ Երևան են եկել, որովհետև «թուրքերը» հարձակվել են։ Տնից դուրս գալիս էլ պնդել է՝ ինչ ուզում եք թողեք, բայց տանկս պիտի վերցնեմ ինձ հետ։
Տեսանյութի հեղինակ` Սոֆի Թովմասյան
Սա` ՀԼԱ և Ա1+-ի համատեղ արտադրանքն է։
Տեսանյութը ՀԼԱ յութուբի ալիքում՝ https://youtu.be/SvhfEIsX8XY
Այս տեսանյութի պատրաստմանն աջակցել է Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանը։
«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...
«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...
Մեկ շաբաթվա ընթացքում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը Թուրքիայում տասնապատկվել է, մահացել է 75 մարդ:...