« Վերադառնալ ցանկին
 
Հոկտեմբերի 1-ին, ժամը 19:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպում է վեբինար՝ հոգեբան-խորհրդատու Մարինե Պետրոսյանի մասնակցությամբ:
 
- Ինչպե՞ս հաղթահարել ռազմական դրության պայմաններում, անմիջապես կրակի տակ հայտված երեխաների, նրանց ծնողների հոգեբանական շոկը:
- Ինչպե՞ս աջակցել թշնամու կրակից փրկված մարդկանց՝ առանց նրանց հոգեբանորեն ճնշելու, ինչպե՞ս օգնել՝ առանց օգնությունն ընդգծելու:
- Ինչպե՞ս դժվար վիճակից դուրս բերել այն երեխաներին, որոնց աչքի առաջ տեղի են ունեցել պատերազմական գործողություններ...
Այս և շատ այլ հարցերի պատասխանները՝ պրոֆեսիոնալ հոգեբանից:
 
Հարգելի հետևորդներ, դուք ևս կարող եք ձեր հարցրեն ուղղել հոգեբանին թե՜ նախապես ([email protected]) , թե՜ վեբինարի ընթացքում:
 
Մարինե Պետրոսյան, հոգեբան-խորհրդատու: Ունի ավելի քան 25 տարվա հոգեբանական աշխատանքի փորձ, որից 10 և ավելի տարիներ՝ կրթության և իրավաբանական հոգեբանության ոլորտում։ Դասավանդել է ԵՊՀ -ում, Պետական կառավարման ակադեմիայում։ Անցել և անցկացրել է բազմաթիվ վերապատրաստումներ, այդ թվում՝ արտակարգ իրավիճակներում հոգեբանական օգնության առանձնահատկությունների վերաբերյալ։
 
Այժմ աշխատում է ԱՄՆ-ում:
Միջոցառումն իրականացնում է Հանրային լրագրության ակումը Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի աջակցությամբ։
 
Միջոցառման լուսանկաը՝ Նարեկ Ալեքսանյանի (Հետք)
Գրանցվել՝ https://us02web.zoom.us/.../reg.../WN_da_dAqj0Q8qK1RcvaUuLkw
____________________________
Զուգահեռ վեբինարը հեռարձակվելու է Մեդիա կենտրոնի Facebook-ի էջում, որին կարող եք հետևել այս հղմամբ՝ https://www.facebook.com/mediacenterarmenia/live
 
Եթե տեխնիկական խնդիրների պատճառով ուղիղ եթերը հասանելի չլինի մեր Facebook-ի էջում, ապա այն կարող եք դիտել Մեդիա կենտրոնի Youtube-ի ալիքում, այս հղմամբ՝ https://www.youtube.com/user/Pjournalismclub
 
Ելնելով ռազմական դրությամբ պայմանավորված ծրագրային ծանրաբեռնվածությունից, եթերը կարող է սկսվել հինգ րոպե ուշացումով։ Բոլոր հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ Մեդիա կենտրոնի Faceboo-ի էջի միջոցով, մենք միշտ օնլայն ենք և հասանելի։
Ցանկացած մեկնաբանություն միջոցառման ֆեյսբուքյան իվենթում, կամ ուղիղ եթերի, կամ բանախոսների ելույթների մեջբերումների վերաբերյալ գրառումների ներքով պիտի լինի բարեկրթության սահմաններում։ Ցանկացած մեկնաբանություն, որն ուղեկցվում է ատելության խոսքով, անհանդուրժողականության դրսևորմամբ, կամ եթե այն կարող է կրել հակաիրավական և մարդու իրավունքներին հակասող բնութ, ապա այն կհեռացվի անմիջապես։ Նմանօրինակ գործողությունների կրկնության դեպքում օգտատերը կարգելափակվի էջի ադմինների կողմից։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ
06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

27-03-2020

Մեկ շաբաթվա ընթացքում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը Թուրքիայում տասնապատկվել է, մահացել է 75 մարդ:...