« Վերադառնալ ցանկին
Սեպտեմբերի 30-ին, ժամը 15:00-ին, Մեդիա կենտրոնն առցանց հարցազրույցի է հրավիրել Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանին: Թեման՝ «Տարածաշրջանային անվտանգության միակ պատասխանատուն այսօր Հայաստա՞նն է»: Տարածաշրջանային անվտանգության խարխլելու՝ Թուրքիայի և Ադրբեջանի կոնկրետ գործողությունները ի՞նչ վերադասավորությունների են տանում:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր թվիթերյան միկրոբլոգում սեպտեմբերի 29-ին գրառում է կատարել. «Ադրբեջանը՝ Թուրքիայի՝ ակտիվ քաղաքական ու ռազմական աջակցությամբ, Հայաստանի տարածքում ընդլայնում է ռազմական գործողությունների աշխարհագրությունը: Հայաստանը և Արցախը համարժեք ռազմաքաղաքական պատասխան կտան տարածաշրջանային անվտանգությունն ու խաղաղությունը խարխլելու Ադրբեջանի փորձերին»:

——————————————
Հարգելի լրագրողներ, դուք կարող եք ձեր հարցերը նախապես թողնել միջոցառման ֆեյսբուքյան իվենթի մեկնաբանություններում, կամ ուղարկել դրանք՝ [email protected] էլ․ փոստի հասցեին, թեմա դաշտում նշելով՝ «Հարց քննարկման համար», իսկ բովանդակությունում զետեղել՝ հարցը, ձեր անունը և ազգանունը և լրատվականը, որը ներկայացնում եք։ Այն կհնչեցվի Մեդիա կենտրոնի կողմից իրականացվող քննարկման ժամանակ։

Ուղիղ եթերը տեղի է ունենալու Մեդիա կենտրոնի Facebook-ի էջում, որին կարող եք հետևել այս հղմամբ՝ https://www.facebook.com/mediacenterarmenia/live

Եթե տեխնիկական խնդիրների պատճառով ուղիղ եթերը հասանելի չլինի մեր Facebook-ի էջում, ապա այն կարող եք դիտել Մեդիա կենտրոնի Youtube-ի ալիքում, այս հղմամբ՝ https://www.youtube.com/user/MediaCenterArmenia


Ելնելով արտակարգ դրությամբ պայմանավորված ծրագրային ծանրաբեռնվածությունից, եթերը կարող է սկսվել հինգ րոպե ուշացումով։ Բոլոր հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ Մեդիա կենտրոնի Facebook-ի էջի միջոցով, մենք միշտ օնլայն ենք և հասանելի։

Ցանկացած մեկնաբանություն միջոցառման ֆեյսբուքյան իվենթում, կամ ուղիղ եթերի, կամ բանախոսների ելույթների մեջբերումների վերաբերյալ գրառումների ներքով պիտի լինի բարեկրթության սահմաններում։ Ցանկացած մեկնաբանություն, որն ուղեկցվում է ատելության խոսքով, անհանդուրժողականության դրսևորմամբ, կամ եթե այն կարող է կրել հակաիրավական և մարդու իրավունքներին հակասող բնութ, ապա այն կհեռացվի անմիջապես։ Նմանօրինակ գործողությունների կրկնության դեպքում օգտատերը կարգելափակվի էջի ադմինների կողմից։

Հարգանքով՝
ՀԼԱ և Մեդիա կենտրոնի աշխատանքային թիմ

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ
06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

27-03-2020

Մեկ շաբաթվա ընթացքում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը Թուրքիայում տասնապատկվել է, մահացել է 75 մարդ:...