« Վերադառնալ ցանկին

Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը Շիրակի թեմի Սոցիալ-կրթական կենտրոնում (Հասցե՝ ք. Գյումրի, Վարպետաց 176) կազմակերպում է «Մեր սոցիալական իմունիտետը» վերտառությամբ ֆիլմի դիտում-քննարկում։

Սոցիալական ոլորտի՝ տասնյակ տարիների համակարգային կոռուպցիան Հայաստանում կանխել է ոլորտի լիարժեք զարգացումը և փոշիացրել առանձին մասնագետների ու կազմակերպությունների՝ այդ ուղղությամբ ներդրած ջանքերը։ Թերևս, ամենամեծ ձախողումն այն է, որ սոցիալական աջակցության համակարգը չամրապնդեց իր կենսունակությունը, հատկապես տարատեսակ մարտահրավերներին դիմադրելու իմաստով։ Կորոնավիրուսը դարձավ ևս մեկ փորձություն՝ մեր սոցիալական իմունիտետի համար։

«Մեր սոցիալական իմունիտետը» ֆիլմը պատմում է COVID-19-ի պատճառով առաջացած խնդիրների և սոցիալական պաշտպանության ոլորտի արձագանքի մասին։

Բանախոսներ՝
• Նելլի Ռաֆայելյանը՝ ֆիլմի հեղինակ, լրագրող
Վահան Թումասյան՝ Շիրակի կենտրոն» ՀԿ նախագահ
Կարինե Կուրղինյան՝ «Վորլդ Վիժն Հայաստան»-ի Շիրակի մարզի ծրագրերի ղեկավար
Հասմիկ Սարգսյան՝ «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության Երեխաների սոցիալական պաշտպանություն ռազմավարական ուղղության պատասխանատու
Ներկայացուցիչ Շիրակի մարզպետարանից
• Ներկայացուցիչ Գյումրու քաղաքապետարանից
____________
Զուգահեռ ֆիլմի դիտում-քննարկումը հեռարձակվելու է Հանրային լրագրության ակումբի Facebook-ի էջերում, որին կարող եք հետևել այս հղումներով՝
https://www.facebook.com/mediacenterarmenia/live
https://www.facebook.com/publicjournalismclub/live

Եթե տեխնիկական խնդիրների պատճառով ուղիղ եթերը հասանելի չլինի մեր Facebook-ի էջում, ապա այն կարող եք դիտել Մեդիա կենտրոնի Youtube-ի ալիքում, այս հղմամբ՝
https://www.youtube.com/user/MediaCenterArmenia

Ելնելով արտակարգ դրությամբ պայմանավորված ծրագրային ծանրաբեռնվածությունից, եթերը կարող է սկսվել հինգ րոպե ուշացումով։ Բոլոր հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ Մեդիա կենտրոնի Faceboo-ի էջի միջոցով, մենք միշտ օնլայն ենք և հասանելի։

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ
06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

27-03-2020

Մեկ շաբաթվա ընթացքում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը Թուրքիայում տասնապատկվել է, մահացել է 75 մարդ:...