Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12:00-ին, «Մեդիա կենտրոն»-ում տեղի կունենա մամուլի ասուլիս «Ոստիկանությունում խոշտանգումները շարունակվում են․ այս անգամ զոհը աշխարհի չեմպիոն Արմեն Ղազարյանն է» թեմայով։
Բանախոսներ՝
- Արմեն Ղազարյան, տուժող
- Արա Ղարագյոզյան, տուժող Արմեն Ղազարյանի փաստաբան
- Աստղիկ Պապիկյան, տուժող Արմեն Ղազարյանի փաստաբան
Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ռեկորդակիր՝ ծանրորդ Արմեն Ղազարյանի պնդմամբ՝ Նոր Նորքի ոստիկանության աշխատակիցները բռնություն են գործադրել իր նկատմամբ, ինչպես նաև պատիվն ու արժանապատվությունը ոտնահարող արտահայտություններ թույլ տվել։
Կատարվածի վերաբերյալ Արմեն Ղազարյանը դիմում է ներկայացրել Ոստիկանության Երևանի քաղաքային վարչություն և Հատուկ քննչական ծառայություն։
«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...
«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...
Մեկ շաբաթվա ընթացքում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը Թուրքիայում տասնապատկվել է, մահացել է 75 մարդ:...