« Վերադառնալ ցանկին

Հանրային լրագրության ակումբը սեպտեմբերի 4-ին, ժամը 19:00-ին, Արմավիրի մարզում, «NooK» քաղաքացիական ակումբ-սրճարանում (հասցե՝ ք. Արմավիր, Սայաթ- Նովա 122) կազմակերպում է հանդիպում լրագրող Գոհար Հայրապետյանի հետ:

Թեման՝ «Եվ այդ մեկ մարդը դու՜ ես, ի՞նչ կարող ես անել դու՜, քաղաքացի՜»:

Քննարկումը բաց է բոլոր ցանկացողների համար:

Գոհար Հայրապետյանը կներկայացնի իր պատկերացումները՝ Հայաստանում քաղաքացու դերի վերարժևորման , COVID-19 –ի դեմ պայքարում մեզնից յուրաքանչյուրի կարևորության, քաղաքացիների կողմից իշխանություններին վերահսկելու գործիքների մասին:

Մենք բոլորս որոշում կայացնողնե՞ր ենք, թե՞ վերևից իջեցված որոշումները կատարողներ: Որքանո՞վ է ՀՀ քաղաքացիներիս ձայնը հասանելի իշխանություններին:

Մենք սպասում ենք քեզ այս կարևոր և հետաքրքիր զրույցին։ Քո կարծիքը ևս չափազանց կարևոր է:

Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ զանգահարելով 012 755 898 կամ գրելով Հանրային լրագրության ակումբի ֆեյսբուքյան էջին՝ https://www.facebook.com/publicjournalismclub/։ Տեղերը սահմանափակ են։

Արի՛ Արմավիր, միացի՛ր մեզ, միասին հասկանանք։
Հանդիպմանը պահպանվելու են Պարետատան կողմից սահմանված անվտանգության բոլոր կանոնները:

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ
06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

27-03-2020

Մեկ շաբաթվա ընթացքում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը Թուրքիայում տասնապատկվել է, մահացել է 75 մարդ:...