« Վերադառնալ ցանկին

Օգոստոսի 26-ին` ժամը 13:00-ին, «Մեդիա կենտրոնում» (Հասցե՝ Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի կունենա մամուլի ասուլիս «ՔՀԿ-ում խոշտանգված կալանավորի գործով բողոքը մերժվել է. խոշտանգումները Հայաստանում շարունակում են մնալ անպատի՞ժ» թեմայով:

Բանախոսներ՝   

Նինա Կարապետյանց՝ «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ նախագահ

Արա Ղարագյոզյան՝ «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ փաստաբան

Գայանե Աղաջանյան՝ Տուժող Արմեն Աղաջանյանի իրավահաջորդ

2018 թվականին 30-ամյա Արմեն Աղաջանյանը կալանավորվելուց և «Նուբարաշեն»  ՔՀԿ տեղափոխվելուց հետո ենթարկվել է դաժան ծեծի՝ ՔՀԿ-ի աշխատակիցներին չբարևելու համար,  4 ամիս հետո նրա մարմինը գտել են «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի» լոգարանում կախված վիճակում:  

2019-ի նոյեմբերի 26-ին Առաջին ատյանի դատարանը դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ որոշում կայացրեց մեղադրյալ, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի հերթապահ խմբի առաջին կարգի մասնագետ Արմեն Հովհաննիսյանին դատարանի դահլիճից համաներմամբ ազատ արձակել՝ խոշտանգման հոդվածը վերաորակելով՝ լիազորությունների անցում:  

Առաջին ատյանի դատարանի որոշումը տուժող կողմը բողոքարկել է Վերաքննիչ քրեական դատարանում:

 

Ասուլիսը տեղի է ունենալու Մեդիա կենտրոնի քննարկումների ընդարձակ սրահում, որը նախատեսված է ընդամենը 10 հոգու համար, որպեսզի մենք կարողանանք ապահովել համավարակի պայմաններում ներկաների անվտանգությունը, սոցիալական և ֆիզիկական անհրաժեշտ հեռավորությունը։

Մեդիա կենտրոնից նկարահանմանը մասնակցելու համար հարկավոր է նախապես գրանցվել՝ նամակ գրելով մեր ֆեյսբուքյան էջին։

Այժմ մենք աշխատում ենք արտակարգ դրության պայմաններում՝ ապահովելով հակահամաճարակային բոլոր նորմերը, սանիտարահիգիենիկ պայմաններն ու կանխարգելիչ միջոցները:

Մեզ մոտ մուտքն ու ելքն ուղեկցվում են՝

- հեռավար ջերմաչափումով և գրանցումով,
- ձեռքերի, կոշիկների ախտահանումով,
- հին դիմակների և ձեռնոցների փոխարինմամբ
- սոցիալական հեռավորության (նվազագույնը 1.5 մետր) պահպանմամբ։ Մենք հետևում ենք մեր և ձեր առողջությանը))

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ
06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

27-03-2020

Մեկ շաբաթվա ընթացքում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը Թուրքիայում տասնապատկվել է, մահացել է 75 մարդ:...