« Վերադառնալ ցանկին
Օգոստոսի 13-ին, ժամը 13:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպում է «Մեր սոցիալական իմունիտետը» ֆիլմի առցանց դիտում և քննարկում:

Սոցիալական ոլորտի՝ տասնյակ տարիների համակարգային կոռուպցիան Հայաստանում կանխել է ոլորտի լիարժեք զարգացումը և փոշիացրել առանձին մասնագետների ու կազմակերպությունների՝ այդ ուղղությամբ ներդրած ջանքերը։ Թերևս, ամենամեծ ձախողումն այն է, որ սոցիալական աջակցության համակարգը չամրապնդեց իր կենսունակությունը, հատկապես տարատեսակ մարտահրավերներին դիմադրելու իմաստով։ Կորոնավիրուսը դարձավ ևս մեկ փորձություն՝ մեր սոցիալական իմունիտետի համար։

«Մեր սոցիալական իմունիտետը» ֆիլմը պատմում է COVID-19-ի պատճառով առաջացած խնդիրների և սոցիալական պաշտպանության ոլորտի արձագանքի մասին։

Քննարկմանը կմասնակցեն`

  • Նելլի Ռաֆայելյանը՝ ֆիլմի հեղինակ , լրագրող,
  • Դավիթ Ամիրյանը՝ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակի ծրագրերի գծով փոխտնօրեն,
  • Միրա Անտոնյանը, ՀՕՖ «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի տնօրեն,
  • Սուրեն Մաղաքյանը՝ «Լիարժեք կյանք» ՀԿ նախագահ,
  • Ալլա Հարությունյանը՝ «Առաքելություն Հայաստան» ՀԿ փոխնախագահ:

——————————————
Հարգելի լրագրողներ, դուք կարող եք ձեր հարցերը նախապես թողնել միջոցառման ֆեյսբուքյան իվենթի մեկնաբանություններում, կամ ուղարկել դրանք՝ [email protected] էլ․ փոստի հասցեին, թեմա դաշտում նշելով՝ «Հարց քննարկման համար», իսկ բովանդակությունում զետեղել՝ հարցը, ձեր անունը և ազգանունը և լրատվականը, որը ներկայացնում եք։ Այն կհնչեցվի Մեդիա կենտրոնի կողմից իրականացվող քննարկման ժամանակ։

Ուղիղ եթերը տեղի է ունենալու Մեդիա կենտրոնի Facebook-ի էջում, որին կարող եք հետևել այս հղմամբ՝ https://www.facebook.com/mediacenterarmenia/live

Եթե տեխնիկական խնդիրների պատճառով ուղիղ եթերը հասանելի չլինի մեր Facebook-ի էջում, ապա այն կարող եք դիտել Մեդիա կենտրոնի Youtube-ի ալիքում, այս հղմամբ՝

 

https://www.youtube.com/user/MediaCenterArmenia

Ելնելով արտակարգ դրությամբ պայմանավորված ծրագրային ծանրաբեռնվածությունից, եթերը կարող է սկսվել հինգ րոպե ուշացումով։ Բոլոր հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ Մեդիա կենտրոնի Facebook-ի էջի միջոցով, մենք միշտ օնլայն ենք և հասանելի։

Ցանկացած մեկնաբանություն միջոցառման ֆեյսբուքյան իվենթում, կամ ուղիղ եթերի, կամ բանախոսների ելույթների մեջբերումների վերաբերյալ գրառումների ներքով պիտի լինի բարեկրթության սահմաններում։ Ցանկացած մեկնաբանություն, որն ուղեկցվում է ատելության խոսքով, անհանդուրժողականության դրսևորմամբ, կամ եթե այն կարող է կրել հակաիրավական և մարդու իրավունքներին հակասող բնութ, ապա այն կհեռացվի անմիջապես։ Նմանօրինակ գործողությունների կրկնության դեպքում օգտատերը կարգելափակվի էջի ադմինների կողմից։

Հարգանքով՝
ՀԼԱ և Մեդիա կենտրոնի աշխատանքային թիմ

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ
06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

27-03-2020

Մեկ շաբաթվա ընթացքում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը Թուրքիայում տասնապատկվել է, մահացել է 75 մարդ:...