ՄՖԿ-ն կօգնի հզորացնել Հայաստանում ձեռներեց կանանց
16.07.2020
12:00
Երևան, Հայաստան, հուլիսի 16, 2020 — Միջազգային ֆինանսական կորպորացիան (ՄՖԿ), որը հանդիսանում է Համաշխարհային Բանկի Խմբի անդամ, Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» հետ համագործակցության պայմաններում մի նախաձեռնություն է սկսում, որով ՀՀ-ում կընդլայնվեն բիզնես սկսկելու և զարգացնելու, միջոցներ ներգրավելու, եկամուտներ գեներացնելու, աշխատատեղեր ստեղծելու և տնտեսական աճին նպաստելու կանանց հնարավորությունները։

ՄՖԿ-ի «Տնտեսական աճը և կանանց տնտեսական հզորացումը Հայաստանում» ծրագիրը՝ Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» հետ համագործակցության պայմաններում այսօր ներկայացրեցին մի ծրագիր, որը կոչվում է «Ձեռներեց կանանց հնարավորությունների ընդլայնումն ու առաջխաղացումը ոչ տեխնոլոգիական ոլորտներում տեխնոլոգիական լուծումների կիրառման միջոցով»։ Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը (ՁԻՀ) միջոցառումներ կիրականացնի Երևանում, Գյումրիում և Վանաձորում՝ «Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամի և Գյումրու ու Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների աջակցությամբ։ 

ՀՀ-ում կանանց միայն 60%-ն է մասնակցում աշխատուժին, որը հանգեցնում է ՀՆԱ-ի 14-ի չափով տնտեսական արդյունքի կորստի։ Մենթորների ուղղորդմամբ ծրարգրի մասնակիցները ձեռք կբերեն իրենց բիզնեսը սկսելու և ընդլայնելու համար բիզնես կարողություններ, կսովորեն ռիսկի կառավարման գործիքներ՝ դժվարին պայմանները և պոտենցիալ ճգնաժամերը հաղթահարելու համար։ Մասնակիցները կսովորեն, թե ինչպես վարել գործնական բանակցություններ, ներգրավել ֆինանսական ռեսուրսներ և տեխնոլոգիական լուծումներ ներդնել՝ հօգուտ իրենց բիզնեսի։

Հարավային Կովկասի համար ՄՖԿ-ի տարածաշրջանային ղեկավար Ջան վան Բիլսենն ասաց․«Մեր նպատակն է լուծել այն դժվարությունները, որոնք կանանց հետ են պահում իրենց բիզնեսը սկսելուց և ընդլայնելուց՝ նրանց ուժեղացնելով անհրաժեշտ կարողություններով և օգնելով իրենց օգտվել առկա հնարավորություններից։ Նախաձեռնությունը միտված է խրախուսել, մոտիվացնել և ուղղորդել կանանց, որպեսզի նրանք դառնան ՀՀ տնտեսության ակտիվ մասը»։

Ծրագիրը կունենա երկու հիմնական բաղադրիչ՝ Ինտենսիվ ճամբարներ (Bootcamps) և Աքսելերացման ծրագիր։ Ինտենսիվ ճամբարները կլուծեն հայտատու կանանց սպեցիֆիկ կարիքները, որոնք կվերաբերեն հարցերի լայն շրջանակի, ինչպիսիք են օրինակ՝ բիզնես գաղափարի ձևավորումը, բիզնեսի զարգացումը և ֆինանսական պլանները, վաճառքի խթանումը և հաճախորդների ու գործընկերների ներգրավման մարքեթինգային կարողությունները։

Ինտենսիվ ճամբարների համար կընտրվեն ձեռնարկատեր կանայք Աքսելերացման ծրագրից, որը մասնակիցներին կօգնի իրենց բիզնեսներում ինտեգրել նորարարությունը և տեխնոլոգիան։ Այն նաև կանանց կօգնի օգտվել ավելի մեծ բիզնես ցանցերից և ֆինանսավորողներից։ Աքսելերացման ծրագիրն ավարտելուց հետո մասնակից թիմերն իրենց բիզնես գաղափարները և պրոդուկտները կներկայացնեն (pitch) գնահատող հանձնաժողովին։ Լավագույն հինգ թիմերը ՁԻՀ-ից կստանան դրամաշնորհ՝ 1,000,000 ՀՀ դրամի չափով (յուրաքանչյուրը մոտ $2,000), որը կօգնի ավելի զարգացնել իրենց ծրագիրը։    

Հետաքրքրված կանայք կարող են ծրագրին մասնակցության համար դիմել՝ մինչև 2020թ-ի հուլիսի 20-ը լրացնելով առցանց մասնակցության հայտը՝ անցնելով ստորև բերված հղումով [https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdlJh_CnVMOI5zzKg6l_OAhXH_UZCvg8KPEo3Wy6WI0iQWWNw/viewform

Քանի որ Հայաստանը դարձել է ՄՖԿ անդամ և բաժնետեր, ՄՖԿ-ն օժանդակել է երկում շուրջ 700 մլն ԱՄՆ դոլարի չափով ծրագրերի՝ հիմնականում էներգետիկայի, ֆինանսական, գույքի և արդատրության ոլորտներում։

ՄՖԿ-ի մասին

ՄՖԿՆ-ն, որը հանդիսանում է Համաշխարհային Բանկի քույր կազմակերպություն և Համաշխարհային Բանկի Խմբի անդամ, զարգացման համաշխարհային ամենամեծ կառույցն է, որը կենտրոնանում է երևան եկող շուկաներում մասնավոր հատվածի վրա։ Մենք աշխատում ենք ավելի քան 100 երկրում՝ օգտագործելով մեր կապիտալը, փորձը և ազդում ենք, որպեսզի ստեղենք շուկաներ և հնարավորություններ զարգացող երկրներում։ 2019 ֆիսկալ տարում ավելի քան 19 միլիարդ դոլար ենք ներդրել զարգացող երկրների մասնավոր ընկերություններում և ֆինանսական հաստատություններում՝ մասնավոր հատվածի ուժն օգտագործելով ծայրահեղ աղքատությանը վերջ դնելու և ընդհանուր բարգավաճումը խթանելու նպատակով։ Ավելի շատ տեղեկատվություն ստանալու համար այցելե՛ք www.ifc.org կայք։

Մնացեք կապի մեջ

www.facebook.com/IFCwbg

www.twitter.com/IFC_org

www.youtube.com/IFCvideocasts

www.ifc.org/SocialMediaIndex

www.instagram.comifc_org

Երևանում բրիտանական դեսպանության մասին

Երևանում բրիտանական դեսպանատունը պահպանում և զարգացնում է հարաբերությունները ՄԹ-ի և ՀՀ-ի միջև՝ աշխատելով ՀՀ կառավարության և այլ գործընկերների հետ։ ՄԹ ներկայիս աջակցման ծրագրերը ՀՀ-ում կենտրոնանում են մարդու միջազգային իրավունքների, լավ կառավարման և ժողովրդավարական սկզբունքների վրա, աջակցելով պաշտպանության և անվտանգության ոլորտում համագործակցությանը, օժանդակելով կայունությանը և դիմակայությանը, խթանելով կայուն տնտեսական աճը և նպաստելով երկու երկրների միջև միջանձնային կապերի ձևավորմանը։ ՄԹ կառավարության բարեփոխումային աջակցությունը Հայաստանին տրամադրվում է «Լավ կառավարման հիմնադրամի» (ԼԿՀ) միջոցով։   

www.gov.uk/world/armenia

https://facebook.com/britishembassyyerevan

https://twitter.com/UKinArmenia

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Պատերազմի հետևանքներ. ինչպե՞ս օգնել երեխային հաղթահարել հարազատի կորուստ
27.11.2020
19:00
Նոյեմբերի 27-ին, ժամը 19:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց վեբինար՝ «Պատերազմի հետևանքներ. ինչպե՞ս օգնել երեխային հաղթահարել հարազատի կորուստ» թեմայով:

«Գերիներ ու անհայտ կորածներ. ո՞վ է զբաղվում նրանցով»
27.11.2020
12:00
Նոյեմբերի 27-ին, ժամը 12։00-ին Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Գերիներ ու անհայտ կորածներ. ո՞վ է զբաղվում նրանցով» թեմայով։

Ռազմական դրություն. սահմանափակ ազատության ԶԼՄ-ներ
25.11.2020
13:00
Նոյեմբերի 25-ին, ժամը 13:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում՝ Ռազմական դրություն. սահմանափակ ազատության ԶԼՄ-ներ թեմայով:
Պատերազմի չպայթած զինամթերքը. ռիսկեր, հետևանքներ
24.11.2020
16:00
Նոյեմբերի 24-ին, ժամը 16:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց վեբինար «Պատերազմի չպայթած զինամթերքը. ռիսկեր, հետևանքներ» թեմայով:

Փախստականներ՝ չճանաչված պետությունից. ո՞ր իրավունքով են պաշտպանված
20.11.2020
18:00
Նոյեմբերի 20-ին, ժամը 18:00-ին, Մեդիա կենտրոնը անցկացրեց հարցազրույց միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանի հետ՝ «Փախստականներ՝ չճանաչված պետությունից. ո՞ր իրավունքով են պաշտպանված» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ
06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

27-03-2020

Մեկ շաբաթվա ընթացքում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը Թուրքիայում տասնապատկվել է, մահացել է 75 մարդ:...