Հուլիսի 7-ին՝ ժամը 12:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպում է քննարկում «Գենդերային խտրականությամբ պայմանավորված բռնությունը հանրային տարածքում. պետության արձագանը» թեմայով:
Բանախոսներ՝
- Զարուհի Հովհաննիսյան, Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի ներկայացուցիչ, իրավապաշտպան
- Լուիզա Վարդանյան, Փաստաբան
- Սիրանուշ Մանուչարյան, Գենդերային խտրականությամբ զուգորդված հանցագործությունից տուժած անձ
2019թ. դեկտեմբերի 10-ին Երևան քաղաքի Մ. Բաղրամյան 19 հասցեի դիմաց «Կամք» նախաձեռնության 3 անդամներ փողոցով անցնող երկու կնոջ՝ Սիրանուշ Մանուչարյանին և Լիլիթ Ղազարյանին առաջարկել են միանալ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ կազմակերպված ստորագրահավաքին: Ս. Մանուչարյանը և Լ. Ղազարյանը մերժել են, ինչից հետո 3 տղամարդիկ սեռական բնույթի հայոհանքներ են հնչեցրել նրանց հասցեին, այնուհետև մոտեցել են նրանց, հարվածել, քաշքշել և հրել են Ս. Մանուչարյանին:
Նույն օրը Ս. Մանուչարյանը ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում հանացագործության մասին հաղորդում է ներկայացրել: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ այդ քաղաքացիներն են Տարոն Դավթյանը, Հովհաննես Միրիմյանը և Եղիազար Մինասյանը:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (ծեծ և այլ բռնի գործողություններ) հարուցվել է քրեական գործ։
2020-ի մայիսին նախատեսված է եղել դատավարական վերջին գործողությունը՝ տուժողի և մեղադրյալի միջև առերեսումը, ինչից հետո, ըստ քննիչի խոսքերի, գործը պետք է քննարկվեր դատախազի հետ և ուղարկվեր դատական քննության: Առերեսումը պարբերաբար հետաձգվել է, այնուհետև քննիչը տեղեկացրել է, որ քրեական գործով վարույթը կարճվում է:
——————————
Հարգելի լրագրողներ, դուք կարող եք ձեր հարցերը նախապես թողնել միջոցառման ֆեյսբուքյան իվենթի մեկնաբանություններում, կամ ուղարկել դրանք՝ [email protected] էլ․ փոստի հասցեին, թեմա դաշտում նշելով՝ «Հարց քննարկման համար», իսկ բովանդակությունում զետեղել՝ հարցը, ձեր անունը և ազգանունը և լրատվականը, որը ներկայացնում եք։ Այն կհնչեցվի Մեդիա կենտրոնի կողմից իրականացվող քննարկման ժամանակ։
Ուղիղ եթերը տեղի է ունենալու Մեդիա կենտրոնի Facebook-ի էջում, որին կարող եք հետևել այս հղմամբ՝ https://www.facebook.com/mediacenterarmenia/live
Եթե տեխնիկական խնդիրների պատճառով ուղիղ եթերը հասանելի չլինի մեր Facebook-ի էջում, ապա այն կարող եք դիտել Մեդիա կենտրոնի Youtube-ի ալիքում, այս հղմամբ՝
https://www.youtube.com/user/MediaCenterArmenia
Ելնելով արտակարգ դրությամբ պայմանավորված ծրագրային ծանրաբեռնվածությունից, եթերը կարող է սկսվել հինգ րոպե ուշացումով։ Բոլոր հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ Մեդիա կենտրոնի Facebook-ի էջի միջոցով, մենք միշտ օնլայն ենք և հասանելի։
Ցանկացած մեկնաբանություն միջոցառման ֆեյսբուքյան իվենթում, կամ ուղիղ եթերի, կամ բանախոսների ելույթների մեջբերումների վերաբերյալ գրառումների ներքով պիտի լինի բարեկրթության սահմաններում։ Ցանկացած մեկնաբանություն, որն ուղեկցվում է ատելության խոսքով, անհանդուրժողականության դրսևորմամբ, կամ եթե այն կարող է կրել հակաիրավական և մարդու իրավունքներին հակասող բնութ, ապա այն կհեռացվի անմիջապես։ Նմանօրինակ գործողությունների կրկնության դեպքում օգտատերը կարգելափակվի էջի ադմինների կողմից։
Հարգանքով՝
ՀԼԱ և Մեդիա կենտրոնի աշխատանքային թիմ
«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...
«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...
Մեկ շաբաթվա ընթացքում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը Թուրքիայում տասնապատկվել է, մահացել է 75 մարդ:...